Artsakhpress

Քաղաքական

Տեղի է ունեցել ԱՀ Ազգային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի միջև համագործակցության հանձնաժողովի նիստը

Ստեփանակերտում այսօր կայացել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը:

Տեղի է ունեցել ԱՀ Ազգային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի միջև համագործակցության հանձնաժողովի նիստը

Տեղի է ունեցել ԱՀ Ազգային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի միջև համագործակցության հանձնաժողովի նիստը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նիստին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ասել է, որ նշված ժամանակաշրջանում գումարվել են մշտական հանձնաժողովների համատեղ նիստեր, տեղի են ունեցել տարբեր ձևաչափով հանդիպումներ: Մասնավորապես՝ Խորհրդարանի ղեկավարն առանձնացրել է ԱՀ Ընտրական օրենսգրքի ընդունման ժամանակ քննարկումներին մասնակցելու, օրենսդրության կատարելագործման տեսանկյունից մասնագիտական օժանդակություն և խորհրդատվություն տրամադրելու, մեր գործընկերների պատրաստակամությունը, ինչպես նաև երկու խորհրդարանների կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովների միջև ստորագրված նոր հուշագիրը:
Ա. Ղուլյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ Ազգային ժողովի նախագահին և բոլոր այն պատգամավորներին, ովքեր իրենք աշխատանքում հատուկ ուշադրություն են դարձնում Արցախին՝ միջազգային հարթակներում Արցախի ժողովրդի իրավունքների մասին բարձրաձայնելուց մինչև տարբեր երկրների խորհրդարանականներին Արցախ հրավիրելով և ուղեկցելով:
Իր հերթին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ասել է, որ հանձնաժողովը, ըստ էության, պաշտոնական ամենակարևոր խողովակն է, որով դրսևորվում է երկու հանրապետությունների խորհրդարանների համագործակցությունը: Ա. Միրզոյանը նշել է, որ ՀՀ Ազգային ժողովի համար առաջնային նպատակ է տարբեր հարթակներում խոսել ինքնորոշման իրավունքից և պաշտպանել ազգային շահերը:
 
Հանձնաժողովի նիստին խորհրդարանականները քննարկել են «Ադրբեջանա-ղարաբաղյան կոնֆլիկտի շուրջ խոսույթը տարբեր հարթակներում» թեման: Ներկայացնլով այն՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, «Քաղաքական հետազոտությունների ակադեմիա» հասարակական կազմակերպության ղեկավար Ալեքսանդր Մանասյանն ասել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի տարբեր ասպեկտներին գիտականորեն պետք է անդրադառնալ գլոբալացման համատեքստում: Բանախոսը կարծում է, որ այս դատողություններում պետք է առաջնորդվել քաղաքական ճշգրտության չափանիշներով, ինչը ենթադրում է, որ բանակցային գործընթացում հաղթող կողմը պետք է առաջադրի այնպիսի դրույթներ, որոնք ընդունելի են միջազգային հանրության համար:
 
Թեմայի վերաբերյալ ելույթներով հանդես են եկել պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը, Տաթև Հայրապետյանը, Սերգեյ Բագրատյանը, Հայկ Խանումյանը և Արթուր Թովմասյանը:
Հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված հաջորդ հարցը վերաբերում էր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդհանուր ռազմավարության և աշխատանքային տարբերակի դրույթներին: Անդրադառնալով օրենքի նախագծին՝ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն ասել է, որ  այն քննարկվել է երկար ժամանակ, և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարության կողմից որոշվել է բարձրագույն կրթության և գիտության մասին ունենալ մեկ օրենք, քանի որ բարձրագույն կրթության տրամաբանական շարունակականությունը գիտությունն է:
 
Հ. Հովհաննիսյանի խոսքով՝ նոր օրենքում ամրագրված են մի շարք կարևոր սկզբունքներ, այդ թվում՝ հետազոտության վրա հիմնված բարձրագույն կրթությունը, ակադեմիական ազատությունը և բուհական ինքնավարությունը, կրթական ծրագրերի մշակման գործընթացում տրվող ազատությունը և այլն:
Թեմայի վերաբերյալ ելույթներով հանդես են եկել պատգամավորներ Լիլիթ Մակունցը, Գևորգ Գորգիսյանը, Վլադիմիր Վարդանյանը, Սերգեյ Բագրատյանը, Արմեն Սարգսյանը, ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը և Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը:
Հանձնաժողովի նիստին խորհրդարանականները փակ ձևաչափով քննարկել են նաև մի շարք այլ հարցեր:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -30-:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search