Artsakhpress

Տնտեսական

Արաքսավանում հիմնվել են 120 հա վանդերֆուլ սորտի նռան այգիներ

Արաքսավան բնակավայրի տարածքում ֆերմերներ Հենրիկ Ասլանյանի և Գագիկ Ծատրյանի  կողմից շուրջ 120 հա-ի վրա հիմնվել են Արցախում նորություն հանդիսացող՝ վանդերֆուլ սորտի նռան այգիներ:

Արաքսավանում հիմնվել են 120 հա վանդերֆուլ սորտի նռան այգիներ

Արաքսավանում հիմնվել են 120 հա վանդերֆուլ սորտի նռան այգիներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի մամուլի հաղորդագրության համաձայն՝ ավելի քան մեկ տարի, նշված տարածքներում իրականացվել են հողերի նախապատրաստման աշխատանքներ: Տնկիներն ու անհրաժեշտ ոռոգման համակարգերը ներկրվել են ԱՄՆ-ից: Իր տեսակի մեջ այգին լինելու է առաջինն Արցախի Հանրապետությունում և՛ գործածվող սորտի, և՛ ոռոգման արդիական համակարգերի կիրառման տեսանկյունից:
 
Աղբյուրի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 16-ին ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը և ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Տիգրան Ծատրյանն այցելել են նորատունկ այգի և տեղում ծանոթացել կատարվող աշխատանքներին: Գյուղնախարարի բնութագրմամբ, այն ամենախոշոր ներդրումն է պետական պահուստային հողերում և լավ նախադեպ է լինելու առաջիկա նմանատիպ ծրագրերի համար:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -46-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մասիս Մայիլյանը ընդունեց իր պարտությունը

Ժամը 20:00-ից դադարեցվելու է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը

Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները. Սամվել Կարապետյանի արձագանքը

Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի բնակչի մոտ նոր կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել. քաղաքացին անմիջապես մեկուսացվել է

Ապրիլի 14-ին տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը. հայտնի են թեկնածուների համարները քվեաթերթիկում

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին. Վիտալի Բալասանյան

Ստեփանակերտում արձանագրվել է 9 ապրանքատեսակների միջին գների փոփոխություն. Տեղեկատվական շտաբ

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. կա 2 մեկուսացված քաղաքացի. Տեղեկատվական շտաբ

Search