2020 թվականին Արցախում կայանալիք համապետական ընտրությունները պետք է լինեն ազատ, թափանցիկ և մրցակցային, ինչպես հարիր է բոլոր ժողովրդավարական հասարակություններին:
Մենք պաշտպանում ենք արցախցիների ազատ ընտրության իրավունքը. Արարատ Միրզոյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:
Նա նշել է, որ սպասվող ընտրություններում ՀՀ իշխանությունները ցանկալի թեկնածուներ չունեն: «Անձնապես կարող ենք համակրել այս կամ այն թեկնածուին, սակայն մենք պաշտպանում ենք արցախցիների ազատ ընտրության իրավունքը: Իսկ ընտրություններին, միանշանակ, քվեարկելու և որոշելու են Արցախի քաղաքացիները: Պետք է նշեմ, որ Արցախում կայացած ընտրությունները, եթե համեմատենք նախորդ տարիներին Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների հետ, անցել են բավականին ժողովրդավար և մրցակցային մթնոլորտում»,- ավելացրել է Ա. Միրզոյանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -22-: