Ղարաբաղյան հակամարտության գործընթացում ցանկացած լուծման տարբերակի ժամանակ պետք է հաշվի առնել այն բանակցային գործընթացը, որն առկա է:
Արցախի անվտանգության հարցում Հայաստանն ունի հստակ տեսլական. ՀՀ ԱԺ նախագահ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը: Նրա խոսքով՝ նախ և առաջ հայկական կողմը պետք է հաշվի առնի իր քայլերի՝ պատերազմի հանգեցման հավանականությունը:
ՀՀ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ առաջնային նպատակը Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումն է, իսկ անվտանգության հարցերում Հայաստանն ունի հստակ տեսլական:
Ա. Միրզոյանը փաստել է, որ ցակացած հնարավոր լուծում պետք է լինի խաղաղ բանակցությունների ճանապարհով:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -23-: