Artsakhpress

Մշակույթ

Հայաստանի երգի պետական թատրոնը Ստեփանակերտում ցուցադրում է մանկական մյուզիքլ-ներկայացում

Հայաստանի երգի պետական թատրոնի նախաձեռնությամբ և ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության, «Վալլեքս» բարեգործական հիմնադրամի համատեղ աջակցությամբ դեկտեմբերի 16-20-ը Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ցուցադրվելու է «Հրաշք գույներ» մանկական ամանորյա մյուզիքլ-ներկայացումը:

Հայաստանի երգի պետական թատրոնը Ստեփանակերտում ցուցադրում է մանկական մյուզիքլ-ներկայացում

Հայաստանի երգի պետական թատրոնը Ստեփանակերտում ցուցադրում է մանկական մյուզիքլ-ներկայացում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  «Արցախպրես»-ի  թղթակցի    հետ  զրույցում   Հայաստանի երգի պետական թատրոնի     մեներգչուհի  Միլենա  Մելիքյանն  ասել է, որ    իրենք   ամեն   տարի  մեծ  սիրով   և  անհամբերությամբ   են  սպասում՝ մյուզիքլ-ներկայացումը  ցուցադրելու    համար:
Նրա  խոսքով՝  ներկայացմանն   ամեն   տարի   լինում  են  ավելի  քան  5000    հանդիսատես.  օրվա  ընթացքում  ցուցադրում    են   3  ներկայացում:
«Ցանկացած  հանդիսատես  ունի   իր    սպեցիֆիկան: Արցախի  հանդիսատեսը  բավականին  ջերմ   է  և  անկեղծ, ինչն  էլ     ոգևորում  է    դերասաններիս: Մեզ   համար  նաև   մեծ  պատասխանատվություն  է   այդպիսի  հանդիսատեսի   առաջ  հանդես  գալը,  և   եթե  նրանք  չեն  հավանում   ինչ-որ  բան  միանգամից   մենք   զգացնել  են  տալիս»,-  ավելացրել  է  Մ. Մելիքյանը:
Հայաստանի երգի պետական թատրոնի  երգչուհի Էլեն  Սաֆարյանը՝  խոսելով    մյուզիքլում    իր   մարմնավորած   կերպարի  մասին, ասել է.  «Ես  Վարդան   եմ, ով   ներկայացնում  է      շոու  բիզնեսի  այն  ներկայացուցիչներին, ովքեր     սխալ   պահվածք   են  դրսևորում   բեմի  վրա  և  անում են ամեն  ինչ, որպեսզի    դառնան  հայտնի՝  ինչն  էլ    ճաշակով   չի  լինում:  Ներկայացման  վերջում  վերջում    Վարդան  հասկանում    է  իր  սխալը   և   ուղղում»:
Երգչուհի   Սուսի  Հունանյանն  էլ  մեզ  հետ  զրույցում  ասել է   ինքը  ևս  մեծ  սիրով  ու  հպարտությամբ   է  այցելում   Արցախ:
Խոսելով  իր  կերպարի  մասին՝   նա  ասել է, որ  ինքը  մարմնավորում  է  մի  աղջկա, ով  փորձում  է  հաղթահարել  իր  վախերը  և  արկածների    համար  նոր  տեղ  բացել  իր  սրտում:
«Կոչ  եմ   անում  բոլոր  այն  մարդկանց, ովքեր   որ  իրենց   ցանկություններին  դեմ  են  լինում՝  ժամանակ   տրամադրեն      և  ապրեն    իրենց  իսկ    լիարժեք  կյանքով»,-ավելացրել  է   Ս.  Հունանյանը: 
ԱՀ  կրթության, գիտության  և  սպորտի  նախարարության   նախադպրոցական  կրթության  բաժնի   գլխավոր    մասնագետ  Էլմիրա  Հովհաննիսյանը, ով    ներկա  էր  միջոցառմանը  տեղեկացրել   է, որ  ցուցադրություններին ներկա    են  լինում  ոչ  միայն  Ստեփանակերտի, այլև  ԱՀ հանրակրթական     դպրոցների կրտսեր  և  միջին  տարիքի  երեխաները:
 
«Մյուզիքլ-ներկայցումը  հետքաքրքրություն  է  մտցնում  երեխաների   առօրյայում: Այն    նաև  ուսանելի  է   դպրոցականների  համար», -նշել  է    Է. Հովհաննիսյանը: 
Տեղեկացնենք, որ  Այսօրվա    ներկայացմանը   մասնակցում    են  Ստեփանակերտի,   Շուշիի  և  Շահումյանի    շրջանների      երեխաները:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -32-:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search