Հայաստանի երգի պետական թատրոնը Ստեփանակերտում ցուցադրում է մանկական մյուզիքլ-ներկայացում
Հայաստանի երգի պետական թատրոնի նախաձեռնությամբ և ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության, «Վալլեքս» բարեգործական հիմնադրամի համատեղ աջակցությամբ դեկտեմբերի 16-20-ը Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ցուցադրվելու է «Հրաշք գույներ» մանկական ամանորյա մյուզիքլ-ներկայացումը:
Հայաստանի երգի պետական թատրոնը Ստեփանակերտում ցուցադրում է մանկական մյուզիքլ-ներկայացում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի երգի պետական թատրոնի մեներգչուհի Միլենա Մելիքյանն ասել է, որ իրենք ամեն տարի մեծ սիրով և անհամբերությամբ են սպասում՝ մյուզիքլ-ներկայացումը ցուցադրելու համար:
Նրա խոսքով՝ ներկայացմանն ամեն տարի լինում են ավելի քան 5000 հանդիսատես. օրվա ընթացքում ցուցադրում են 3 ներկայացում:
«Ցանկացած հանդիսատես ունի իր սպեցիֆիկան: Արցախի հանդիսատեսը բավականին ջերմ է և անկեղծ, ինչն էլ ոգևորում է դերասաններիս: Մեզ համար նաև մեծ պատասխանատվություն է այդպիսի հանդիսատեսի առաջ հանդես գալը, և եթե նրանք չեն հավանում ինչ-որ բան միանգամից մենք զգացնել են տալիս»,- ավելացրել է Մ. Մելիքյանը:
Հայաստանի երգի պետական թատրոնի երգչուհի Էլեն Սաֆարյանը՝ խոսելով մյուզիքլում իր մարմնավորած կերպարի մասին, ասել է. «Ես Վարդան եմ, ով ներկայացնում է շոու բիզնեսի այն ներկայացուցիչներին, ովքեր սխալ պահվածք են դրսևորում բեմի վրա և անում են ամեն ինչ, որպեսզի դառնան հայտնի՝ ինչն էլ ճաշակով չի լինում: Ներկայացման վերջում վերջում Վարդան հասկանում է իր սխալը և ուղղում»:
Երգչուհի Սուսի Հունանյանն էլ մեզ հետ զրույցում ասել է ինքը ևս մեծ սիրով ու հպարտությամբ է այցելում Արցախ:
Խոսելով իր կերպարի մասին՝ նա ասել է, որ ինքը մարմնավորում է մի աղջկա, ով փորձում է հաղթահարել իր վախերը և արկածների համար նոր տեղ բացել իր սրտում:
«Կոչ եմ անում բոլոր այն մարդկանց, ովքեր որ իրենց ցանկություններին դեմ են լինում՝ ժամանակ տրամադրեն և ապրեն իրենց իսկ լիարժեք կյանքով»,-ավելացրել է Ս. Հունանյանը:
ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության նախադպրոցական կրթության բաժնի գլխավոր մասնագետ Էլմիրա Հովհաննիսյանը, ով ներկա էր միջոցառմանը տեղեկացրել է, որ ցուցադրություններին ներկա են լինում ոչ միայն Ստեփանակերտի, այլև ԱՀ հանրակրթական դպրոցների կրտսեր և միջին տարիքի երեխաները:
«Մյուզիքլ-ներկայցումը հետքաքրքրություն է մտցնում երեխաների առօրյայում: Այն նաև ուսանելի է դպրոցականների համար», -նշել է Է. Հովհաննիսյանը:
Տեղեկացնենք, որ Այսօրվա ներկայացմանը մասնակցում են Ստեփանակերտի, Շուշիի և Շահումյանի շրջանների երեխաները:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -32-: