Artsakhpress

Հասարակական

Հայաստանի ամերիկյան համալսարանը և PicsArt-ը հիմնում են արհեստական բանականության լաբորատորիա

Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) և PicsArt ընկերությունը համատեղ ջանքերով հիմնում են արհեստական բանականության (AI) հետազոտական լաբորատորիա, որն աշխատատեղեր կստեղծի դասախոսների և ուսանողների համար, որոնք կիրականացնեն նորարարական հետազոտություններ մեքենայական ուսուցման և համակարգչային տեսլականի (computer vision) ոլորտներում: 

Հայաստանի ամերիկյան համալսարանը և PicsArt-ը հիմնում են արհեստական բանականության լաբորատորիա

Հայաստանի ամերիկյան համալսարանը և PicsArt-ը հիմնում են արհեստական բանականության լաբորատորիա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես տեղեկացնում են Հայաստանի ամերիկյան համալսարանից, ՀԱՀ-ը և PicsArt-ը միասին աշխատում են նոր մոդել ստեղծելու շուրջ, որը առաջ կմղի գիտությունն ու հետազոտությունը և կմեծացնի ակադեմիական ու մասնագիտական ունակությունները արհեստական բանականության ոլորտում՝ գիտությունն ու հետազոտության արդունքները  արդյունաբերությանը կապելու միջոցով: 
«Արհեստական բանականությունն արագորեն զարգանում է ամբողջ աշխարհում, և կարծում եմ՝ ճիշտ ժամանակն է այն զարգացնել Հայաստանում ևս: Մենք շատ ուրախ ենք, որ PicsArt-ի հետ համատեղ ջանքերով հիմնում ենք արհեստական բանականության լաբորատորիա, որը այդ ոլորտում հետազոտություններ իրականացնելու լայն հնարավորություններ կստեղծի: Ես ակնկալում եմ, որ այս նախաձեռնությունը մեզ առաջ կմղի տվյալ ոլորտում և կզարմացնի այլ երկրների», նշում է ՀԱՀ նախագահ Կարին Մարկիդեսը: 
Նախնական փուլում արհեստական բանականության լաբորատորիան աշխատանք կտրամադրի ՀԱՀ-ի երկու դասախոսի, առաջատար հետազոտողների, ինչպես նաև Համակարգչային գիտության և Տվյալագիտության բակալավրիատներում սովորող 15 ուսանողի: ՀԱՀ-ի դասախոսներն ու PicsArt-ի մեքենայական ուսուցման մասնագետները կսկսեն դասընթցներ անցկացնել 2020 թ.-ի հունվարից: Վեցշաբաթյա դասընթացից հետո լավագույն ուսանողներն արհեստական բանականության լաբորատորիայում աշխատանքի առաջարկ կստանան: 
«Իմ ոգևորության համար երեք հիմնական պատճառ կա․ արհեստական բանականության ոլորտում իմ մասնագիտական փորձը, ՀԱՀ-ի հետ ունեցած սերտ կապը և Հայաստանին սպասվող հեռանկարները: Ես հույս ունեմ՝ ՀԱՀ-ի հետ միասին մենք կարող ենք զարգացնել արհեստական բանականության ոլորտը Հայաստանում: Կարծում եմ՝ սա մեր համագործակցության միայն առաջին քայլն է, և մենք միասին կարող ենք անել ավելին»,- նշում է PicsArt-ի հիմնադիր, ՀԱՀ-ի շրջանավարտ և ՀԱՀ կորպորացիայի հոգաբարձու Հովհաննես Ավոյանը:
«Արհեստական բանականությունն արագ զարգացող ոլորտ է, ուստի անչափ կարևոր է, որ այս կամ հարակից այլ ոլորտներում սովորող ուսանողները բարձրորակ կրթություն ստանան և ձեռք բերեն հետազոտական հմտություններ, ինչը նրանց մրցունակ կդարձնի աշխատաշուկայում: 
Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) մասնավոր, անկախ համալսարան է, որը հիմնադրվել է 1991 թվականին Երևանում:  ՀԱՀ-ը հավատարմագրված է ԴԲԱԸ բուհերի հանձնաժողովի (WASC Senior College and University Commission) կողմից և հանդիսանում է Քալիֆորնիայի համալսարանի համագործակիցը: Բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերի միջոցով ՀԱՀ-ը  Հայաստանում և տարածաշրջանում տրամադրում է արևմտյան չափանիշներին համապատասխան բարձրակարգ կրթություն՝ միաժամանակ խթանելով նորարությունը և հետազոտական աշխատանք կատարելը, քաղաքացիական ներգրավվածությունը, համայնքային ծառայությունը և ժողովրդավարական արժեքները»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -31-:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search