Artsakhpress

Սպորտ

ԱՀ նախագահը պարգևատրել է միջազգային և հայրենական հարթակներում բարձր արդյունքներ արձանագրած Արցախի մի խումբ մարզիկների ու մարզիչների

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ԱՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել 2019 թվականին միջազգային և հայրենական հարթակներում բարձր արդյունքներ արձանագրած Արցախի մարզիկների ու մարզիչների պարգևատրման հանդիսավոր արարողություն:

ԱՀ նախագահը պարգևատրել է միջազգային և հայրենական հարթակներում բարձր արդյունքներ արձանագրած Արցախի մի խումբ մարզիկների ու մարզիչների

ԱՀ  նախագահը  պարգևատրել  է   միջազգային և հայրենական հարթակներում բարձր արդյունքներ արձանագրած Արցախի   մի  խումբ   մարզիկների ու մարզիչների

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Միջոցառմանը Նախագահ Սահակյանը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, մարզական հերթափոխի պատրաստման գործում ունեցած ավանդի համար ոլորտի մի խումբ ներկայացուցիչների հանձնել է ԼՂՀ վաստակավոր մանկավարժի, Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործչի և վաստակավոր մարզչի կոչումների վկայականները:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ իր ելույթում ԱՀ նախագահ Բակո Սահակյանն ասել է, որ 2019 թվականին Արցախի մարզիկները լուրջ հաջողությունների են հասել՝ դառնալով աշխարհի, Եվրոպայի և Հայաստանի Հանրապետության տարբեր առաջնություններում հաղթողներ ու մրցանակակիրներ:

«Բոլոր այս հաղթանակները և գոհացուցիչ են, ևպարտավորեցնող: Գոհացուցիչ են այն առումով, երիտասարդների բարձր հաղթանակի հասնելու հաստատակամության, ամուր ոգու, նրանց և, անկասկած, նրանց մարզիչների աշխատանքի մասին: Պարտավորեցնող են, որովհետեւ անհրաժեշտ է ոչ միայն պահպանել սահմանված նշաձողը, այլ նաև հետեւողականորեն կատարելագործել մասնագիտական վարպետությունը: Համոզված եմ, որ դուք ի վիճակի եք դա անել: Համոզված եմ, որովհետեւ ձեր կողմից գրանցված արդյունքները վկայում են, որ դուք աշխատասեր եք, համառ, երբևիցե չեք խուսափում պատասխանատվությամբ եք խնդիրների լուծմանը»,-ընդգծել է Բ. Սահակյանը: Նախագահն ի սրտե շնորհավորել է միջոցառման մասնակիցներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով նրանց քաջ առողջություն, երջանկություն ու ամենայն բարիք, մեր հայրենիքին և ժողովրդին՝ խաղաղություն ու բարեկեցություն:

ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանն իր հերթին շնորհավորել է բոլոր պարգևատրվածներին և մաղթել նորանոր ձեռքբերումներ: Նախարարն իր ելույթում մասնավորապես ասել է. «2007 թվականին 10 մարզիկներ, ովքեր մրցանակային տեղեր են զբաղեցրել ՀՀ-ն և Եվրոպայի տարբեր առաջնություններում նվերներ են ստացել մեր հանրապետության նախագահից: Նրանցից միայն 4-ն են մասնակցել Եվրոպայի ու աշխարահի առաջնությունների: Հայրենի երկրում գնահատված լինելու իրողությունն անշուշտ ոգևորեց մեր մարզիկներին ու մարզիչներին. նոր հաղթանակները չուշացան: 2011 թվականին ընդունվեց ԱՀ կառավարության որոշումը, որով սահմանվեց սպորտի բնագավառում բարձր նվաճումներ արձանագրած մարզիկների և մարզիչների դրամական պարգևատրման չափերը: 2013 թվականին ունեինք արդեն 81 մրցանակակիրներ, որոնցից 7-ը՝ Եվրոպայի և աշխարհի առաջնությունների ու միջազգային մրցաշարերի, այդ թվում Աշոտ Դանիելյանը սամբոյի աշխարհի կրկնակի չեմպիոն: 2019 թվականին արձանագրած բարձր արդյունքների համար այսօր դրամական պարգևների արժանացան 176 մարզիկներ ու մարզիչներ: Այս ցուցանիշներին պետք է ավելացնել այն, որ սպորտի բնագավառում 2009-ի համեմատ 2019-ին ունենք շուրջ 5 անգամ ավելացված բյուջե և շուրջ 10 անգամ ավելացված մրցանակային ֆոնդ, տասնյակ նոր մարզաձևեր, օր օրի համալրվող մարզադպրոցներ և տարեցտարի ավելացող մարզական կառույցներ ու մարզադաշտեր»:

Արարողությանն ԱՀ նախագահի կողմից 4 մլն 600 հազար դրամով պարգևատրված սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությունում և Եվրոպայի գավաթի խաղարկությունում երրորդ, ՀՀ առաջնությունում՝ երկրորդ, կոխ ըմբշամարտի ՀՀ առաջնությունում առաջին տեղեր գրաված միջազգային կարգի սպորտի վարպետ Դավիթ Գրիգորյանն ասել է, որ ԱՀ նախագահական նստավայրում հանդիպման նպատակը դարձյալ արժևորելու խորհուրդ ունի: «Անցնող տարին իմ և արցախյան սպորտի ոլորտում նշանակալից էր: Մեզ մնում է միայն մեծ ջանքեր գործադրենք և հավատանք, որ 2020 թվականը ևս հաջողությունների տարի կլինի: Շնորհակալություն եմ հայտնում երկրի ղեկավարությանը մեր կատարած աշխատանքը գնահատելու և արժևորելու համար: Օգտվելով առիթից շնորհավորում եմ բոլորի գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը՝ մաղթելով ներդաշնակություն և նոր ձեռբերումների տարի»,-ավելացրել է Դ. Գրիգորյանը:

Օյամա-կիոկուշին կարատե-դո մեծահասակների աշխարհի և Եվրոպայի առաջնություններում առաջին տեղեր գրաված սև գոտի երկրորդ դան Արթուր Առուշանյանը պարգևտրվել է 6 մլն 750 հազար դրամաով: Նա, որպես օյամա-կիոկուշին կարատե-դո մարզաձևի մարզիչ պարգևատրվել է նաև 250 հազար դրամով:

Ա. Առուշանյանն իր խոսքում ասել է, որ 2019 թվականն իր համար՝ որպես մարզիկ և մարզիչ յուրահատուկ էր: «Որպես մարզիկ, տարին առանձնահատուկ էր, որովհետև ես դարձա Եվրոպայի հնգակի և կիոկուշին կարատեի առաջին մեծահասակների եռակի չեմպիոնը: Իսկ որպես մարզիչ, վերջապես իրականացավ իմ վաղեմի երազանքը՝ իմ աշակերտ Կարեն Կարապետյանը դարձավ եվրոպայի չեմպիոն»,- մասնավորապես ասել է Ա. Առուշանյանը և շնորհավորել բոլորի գալիք տոն օրերը:

Միջոցառմանը ներկա էին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պետական այրեր և այլք:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -38-:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին
Search