«Արցախի ձայներ» երաժշտական խմբի անդամ Էռնա Միրզոյանը (Erna Mir) «Լավ տղա» վերնագրով նոր տեսահոլովակ է նկարահանել:
«Արցախի ձայներ»-ի Էռնա Միրզոյանը նոր տեսահոլովակ է նկարահանել (տեսանյութ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Էռնա Միրզոյանն ասել է, որ երգի խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է, երաժշտությունը և կոմպոզիցիան՝ Կարեն Համբարձումյանինը և Սևակ Մելքոնյանինը (KarenSevakProduction):
Նրա խոսքով՝ թեպետ երգի վերնագիրը «Լավ տղա» է, սակայն իրականում այն աղջիկների մասին է: Թող յուրաքանչյուր աղջկա «Լավ տղա »-ն միշտ իր կողքին լինի:
«Շնորհակալ եմ ամենալավ պրդյուսեր Լիրա Քոչարյանին, ով միշտ իմ կողքին է և միշտ թևեր է տալիս ինձ: Շնորհակալ եմ նաև իմ թիմին՝ «Արցախի ձայներ»-ին, ովքեր արել են ամեն ինչ, որպեսզի հերթական տեսահոլովակս՝ «Լավ տղա» վերնագրով լինի հետաքրքիր ու որակյալ»,- մասնավորապես ասել է Է. Միրզոյանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -40-: