Artsakhpress

Հասարակական

Վիտալի Բալասանյանի դեմ մահափորձի առթիվ հարուցված քրգործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Ասկերան քաղաքի բնակիչ Վիտալի Բալասանյանի սպանության փորձի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը, որի շրջանակում մեղադրանք է առաջադրվել Արա Ավետյանին և Սերգեյ Հարությունյանին:

Վիտալի Բալասանյանի դեմ մահափորձի առթիվ հարուցված քրգործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

Վիտալի Բալասանյանի դեմ մահափորձի առթիվ հարուցված քրգործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Ասկերան քաղաքի բնակիչ Վիտալի Բալասանյանի սպանության փորձի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը, որի շրջանակում մեղադրանք է առաջադրվել Արա Ավետյանին և Սերգեյ Հարությունյանին:

Ինչպես «Արցախպրես»-ին տեղեկացրին  ԼՂՀ դատախազությունից, մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, վրեժի շարժառիթով, պայթուցիկ սարքի օգտագործմամբ Վիտալի Բալասանյանին ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, 2013թ. սկզբներից մինչև կեսերն ընկած ժամանակահատվածում Արա Ավետյանը Սերգեյ Հարությունյանից ապօրինի կերպով անհատույց ձեռք է բերել վերջինիս կողմից նախապես խոստացված ռազմամթերք հանդիսացող, յուրաքանչյուրը 200 գրամանոց երեք հատ փշրտող պայթուցիկ նյութ` տրոտիլային պայթաղյուսներ, մեկ  հատ գործարանային արտադրության «ЭД-З-Н» տեսակի էլեկտրադետոնատոր, 4 հատ 7.62 մմ, 41 հատ 5.45 մմ տրամաչափի մարտական փամփուշտ, բարակ հաղորդալարեր, ինչպես նաև մեկ հատ «Վիվա Սել ՄՏՍ» օպերատորի կողմից սպասարկվող հեռախոսահամար և մինչև դեկտեմբերի վերջը Ասկերանի շրջանի Այգեստան գյուղում տեղակայված` իրեն պատկանող «Վան» ՍՊ ընկերության արտադրամասում, Սերգեյ Հարությունյանից նախկինում տրված խորհուրդներով ու ցուցումներով ապօրինի կերպով պատրաստել է բջջային հեռախոսազանգի միջոցով հեռակառավարման եղանակով գործող ինքնաշեն պայթուցիկ սարք, որն ապօրինի կերպով պահելով` 2013թ. դեկտեմբերի 29-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Սերգեյ Հարությունյանի կողմից շահագործվող «ԲՄՎ» մակնիշի 20 ււ 166 պետհամարանիշի ավտոմեքենայով, վերջինիս վարմամբ, իր հանցավոր մտադրությունը իրականացնելու նպատակով ապօրինի կերպով փոխադրել է Ստեփանակերտ քաղաքի Թումանյան փողոցի թիվ 70դ հասցեում տեղակայված «ԱՆՏ» ՍՊ ընկերությանը պատկանող «Ուռենի» ռեստորանի ավտոկայանատեղում կայանված` Վիտալի Բալասանյանի կողմից շահագործվող «Նիսան Պատֆայնդեր» մակնիշի 45 ՏԼ 045 պետհամարանիշի ավտոմեքենայի մոտ, այնուհետև պայթուցիկ սարքին նախապես ամրացված մագնիսով այն տեղադրել է ավտոմեքենայի առջևի աջ անվաթևի տակ` նպատակ հետապնդելով իր մոտ նախապես պահվող բջջային հեռախոսով պայթուցիկ սարքին միացված բջջային հեռախոսին հեռախոսազանգ կատարելու միջոցով, Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհահատվածում ավտոմեքենան պայթեցնելու եղանակով, դիտավորությամբ կյանքից զրկել Վիտալի Բալասանյանին:

Իր կամքից անկախ հանգամանքներով, սակայն, հանցանքն ավարտին չի հասցվել` Ստեփանակերտ քաղաքի Նաբերեժնայա փողոցի 3-րդ նրբանցքի 7-րդ հասցեում տեղակայված «Ավտոսերվիս» ՍՊ ընկերության տարածքում Վիտալի Բալասանյանի կողմից ավտոմեքենայով հետադարձ մանևրելու ընթացքում պայթուցիկ սարքն ընկնելու հետևանքով:

Հիշյալ քրեական գործը 2014թ. մայիսի 5-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search