Artsakhpress

Միջազգային

Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իրաքում ԱՄՆ բազաների ուղղությամբ

Իրանը Իրաքում ԱՄՆ զինծառայողների տեղակայման բազաների ուղղությամբ 15 բալիստիկ հրթիռ է արձակել, որոնցից 11-ը դիպել են թիրախներին:

Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իրաքում ԱՄՆ բազաների ուղղությամբ

Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իրաքում ԱՄՆ բազաների ուղղությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Reusters գործակալությունը՝ հղում կատարելով ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությանը:
Նշվում է, որ գրոհը տեղի է ունեցել երկու փուլով՝ մեկ ժամվա տարբերությամբ:
Ավելի վաղ Իրանի Իսլամական հեղափոխության  պահապանների կորպուսի հայտարարել էր գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար վրեժխնդիր լինելու գործողության մեկնարկի մասին: «Երկիր-երկիր» դասի հրթիռներն արձակվել են Իրանից Իրաքի արևմուտքում գտնվող Էյն-ալ-Ասադ  բազայի և Էրբիլում գտնվող բազայի ուղղությամբ, որտեղ տեղակայված է ԱՄՆ զինված ուժերի ռազմական կոնտինգենտը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է հայտարարությամբ հանդես գալ: «Ամեն ինչ կարգին է: Հրթիռներն արձակվել են Իրանի տարածքից՝ Իրաքում երկու ռազմական բազաների ուղղությամբ: Հիմա ճշտվում  է՝ արդյոք կան տուժածներ և վնասի չափը, բայց ամեն ինչ լավ է: Ես հանդես կգամ հայտարարությամբ»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Թրամփը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -13-:
 

     

Քաղաքական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարության դրամական աջակցության համար արդեն դիմել է 5000 արցախցի. 2000 դիմում հաստատվել է

Ներկայացվել է Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը

Հրապարակվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների ցանկը

Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին

Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո երկու լիբանանահայ է անհետացել

Մակրոնի խոստացած մարդասիրական օգնությունը Երևան հասավ

Լուրեր են տարածվել, թե ադրբեջանական ԶՈՒ-երը մոտենում են Բերդաշեն համայնքին. Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է՝ հարցը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում

Լեռնային Ղարաբաղում ականի պայթյունից ռուս սպա է վիրավորվել, տուժել են Արցախի ԱԻՊԾ աշխատակիցներ

Search