Իրանի կողմից Իրաքի տարածքում տեղակայված ամերիկյան ռազմակայանների հրթիռակոծումից հետո եվրոպական և ամերիկյան շուկաներում նավթի գինը կտրուկ աճել է:
Նավթի և ոսկու գներն աճել են իրանա-ամերիկյան հավանական պատերազմի մասին լուրերի ֆոնին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին, tert.am-ի փոխանցմամբ, հայտնում էtheguardian.com-ը:
Պարբերականը գրում է, որ իրանա-ամերիկյան հավանական պատերազմի վերաբերյալ մտահոգությունների ֆոնին նավթի գինն աճել է 4%-ով:
Brent նավթի գինը հասել է 1 բարելի դիմաց 70 դոլարի: Նմանատիպ բարձր ցուցանիշ է արձանագրել նաև West Texas Intermediate-ի նավթը:
Ստեղծված լարված իրավիճակն անդրադարձել է նաև ոսկու գնի վրա՝ այն բարձրացնելով 3%-ով: Մինչդեռ ասիական բորսաներում նկատվել է արժեթղթերի գնի անկում:
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ստանձնել է Իրաքում ամերիկյան ավիաբազային հասցված հրթիռային հարվածի պատասխանատվությունը:
«ԻՀՊԿ-ն հաստատում է Իրաքում «Այն ալ-Ասադ» ամերիկյան ավիաբազային տասնյակ հրթիռներով հարված հասցնելը»,- հայտնել է հեռուստաալիքը Twitter-ում՝ ընդգծելով, որ դա վրեժ է ԱՄՆ-ի զինվորականների կողմից գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -26-: