ՆԱՏՕ-ի եվրոպական երկրներն սպասում են ԱՄՆ-ի հակազդմանը Իրանի կողմից Իրաքում գտնվող ամերիկյան ռազմակայաններին հասցված հրթիռահարվածներին:
ՆԱՏՕ-ի երկրներն սպասում են Վաշինգտոնի հակազդմանն Իրանի հրթիռահարվածներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 8-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է դիվանագիտական մի աղբյուր Բրյուսելում:
«Եվրոպական դաշնակիցներն սպասում են Վաշինգտոնի պատասխան քայլերին, դաշինքի արձագանքը կհետեւի դրանից հետո»,- ասել Է նա:
«ԱՄՆ-ն ինքնուրույն որոշումներ Է ընդունում Իրանի վերաբերյալ՝ չխորհրդակցելով ՆԱՏՕ-ի հետ, ինչպես դա եղել Է բոլոր վերջին ավիահարվածների դեպքում: Այս պայմաններում դաշինքը սպասում Է Վաշինգոնի հակազդմանը»,- նշել Է մի այլ դիվանագետ:
ՆԱՏՕ-ի մի շարք երկրներ հունվարի 7-ին սկսել են Բաղդադից տարհանել Իրաքում ՆԱՏՕ-ի ոչ մարտական Առաքելության կազմից իրենց զինվորականներին, որի շրջանակում դաշինքի տարբեր պետություններից 500 հրահանգիչներ ուսուցանում Էին իրաքցի զինվորականներին: