Թեհրանում կործանված ուկրաինական Boeing-737 ինքնաթիռը բռնկել Է դեռ մինչեւ գետնին բախվելը:
Թեհրանում հայտնել են, որ կործանված ուկրաինական Boeing-737-ը բռնկել Է օդում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին ասված Է ավիաաղետի նախնական հետաքննության նյութերում, որն անցկացվում Է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության կողմից: Համապատասխան հաշվետվությունը հունվարի 9-ին հրապարակել Է Tasnim գործակալությունը:
«Ինքնաթիռը բռնկել Է օդում: Ականատեսների հաղորդումների համաձայն, կրակը տեսանելի Էր ինքնաթիռում եւ տարածվում Էր դրա ֆուզելյաժով»,- արձանագրել Է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը:
Հաշվետվության մեջ նաեւ նշվում Է, որ «գետնին բախվելուց հետո տեղի Է ունեցել պայթյուն»: Նախնական հետաքննության մեջ նշում Է, որ տեխնիկական խնդրի հայտնաբերումից հետո Boeing-737-ը փորձել Է վերադառնալ օդանավակայան: «Կործանման պահին ինքնաթիռը վերադառնում Էր օդանավակայան»,-ասված Է փաստաթղթում:
Բացի այդ, հաշվետվության համաձայն, ինքնաթիռի անձնակազմից «ոչ մի հաղորդում չի ստացվել թռիչքի անսովոր հանգամանքների վերաբերյալ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: