Artsakhpress

Տնտեսական

Երբևէ հակված չեմ եղել այն մտքին, որ Ադրբեջանը եկամուտների բաշխման առումով խելամիտ քաղաքականություն է վարում. Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

Ադրբեջանի Կենտրոնական բանկի արտաքին պահուստները, որոնք մոտ 15 մլրդ ԱՄՆ դոլար էին կազմում, 2013-16թթ.-ին սխալ դրամավարկային քաղաքականության արդյունքում նվազել է մինչև 3,2 միլիարդ:

Երբևէ հակված չեմ եղել այն մտքին, որ Ադրբեջանը եկամուտների բաշխման առումով խելամիտ քաղաքականություն է վարում. Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

Երբևէ հակված չեմ եղել այն մտքին, որ Ադրբեջանը եկամուտների բաշխման առումով խելամիտ քաղաքականություն է վարում. Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հետագայում գործադրած մեծ ջանքերի շնորհիվ այսօր ունեն 6,3 մլրդ ԱՄՆ դոլար (մեկ շնչի հաշվով՝ մոտ 600 ԱՄՆ դոլար): Իսկ համեմատության համար նշեմ, որ նավթ և գազ չունեցող Հայաստանի Կենտրոնական բանկի արտաքին պահուստները 2,8 մլրդ ԱՄՆ դոլար են (1 շնչի հաշվով՝ մոտ 1000 ԱՄՆ դոլար):
Այս մասին Արցախի նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ հակադարձելով ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի այն պնդմանը, որ Ադրբեջանը իր վալյուտային եկամուտները խելամտորեն է ստերիլիզացրել, քան Հայաստանը:
«Սիրելի՛ Հրանտ
Ընթերցեցի իմ կողմից շատ հարգելի Ավետիք Չալաբյանին ուղղված ֆեյսբուքյան վերջին գրառումդ և, բարեկամաբար միանալով ձեր քննարկմանը, թույլ տուր հայտնել նաև իմ տեսակետը: Իհարկե, հաշվի առնելով մեր ընկերական ջերմ հարաբերությունները, այս մասին կարող էինք նաև հեռախոսով խոսել, բայց որոշեցի հրապարակային արտահայտվել, որպեսզի հանրային կարծիքը միաբևեռ չձևավորվի:
Հակառակ հրապարակմանդ մեջ տեղ գտած այն պնդմանը, թե Ադրբեջանը իր վալյուտային եկամուտները խելամտորեն է ստերիլիզացրել, որոշ տվյալներ կներկայացնեմ: Ադրբեջանի Կենտրոնական բանկի արտաքին պահուստները, որոնք մոտ 15 մլրդ ԱՄՆ դոլար էին կազմում, 2013-16թթ.-ին սխալ դրամավարկային քաղաքականության արդյունքում նվազել է մինչև 3,2 միլիարդ: Հետագայում գործադրած մեծ ջանքերի շնորհիվ այսօր ունեն 6,3 մլրդ ԱՄՆ դոլար (մեկ շնչի հաշվով՝ մոտ 600 ԱՄՆ դոլար): Իսկ համեմատության համար նշեմ, որ նավթ և գազ չունեցող Հայաստանի Կենտրոնական բանկի արտաքին պահուստները 2,8 մլրդ ԱՄՆ դոլար են (1 շնչի հաշվով՝ մոտ 1000 ԱՄՆ դոլար)՝ այն դեպքում, երբ վերջին 13 տարիների ընթացքում Ադրբեջանի տնտեսության միայն նավթագազային ոլորտում արդյունահանվել է շուրջ 600 մլն տոննա նավթ (մոտ 4,5 մլրդ բարել)՝ հասույթը կազմելով ավելի քան 250 մլրդ ԱՄՆ դոլար: Համեմատելի՞ է, կարծում եմ՝ ոչ:
Չեմ ուզում քննության առնել «Սոկար»-ի արտաքին ակտիվների մասին կեղծ տվյալները (նաև ստանձնած վարկային և այլ պարտավորությունները), բայց որ այն որևէ կերպ չի համապատասխանում ներկայացված 45 մլրդ ԱՄՆ դոլարին, միանշանակ է: 
Այս իրողությունները հաշվի առնելով՝ երբևէ հակված չեմ եղել այն մտքին, որ Ադրբեջանը եկամուտների բաշխման առումով խելամիտ քաղաքականություն է վարում: Հայաստանն ունի կայացած բանկային համակարգ ոչ միայն տարածաշրջանի երկրների համեմատ, և ստեղծված են բոլոր նախապայմանները՝ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ով Հարավային Կովկասի երկրներում մոտ ապագայում առաջինը դառնալու: Ի դեպ, անցած տարեսկզբին, երբ հայտարարում էի, որ ՀՀ տնտեսությունն իրական հատվածում ունենալու է 7 տոկոս աճ, շատերը չէին հավատում: Բայց փաստն արդեն արձանագրված է: Համոզված եմ, որ 2020-21թթ.-ին ավելի բարձր ցուցանիշ ենք ունենալու:
Կապրենք, կտեսնենք առանց բանավիճելու, իսկ հետագայում հաճույքով կմասնակցեմ բոլոր քննարկումներին... »,- գրել է Հարությունյանը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search