«Կոստանդնուպոլիս» բեմադրությունը Լոս Անջելեսում Broadway World Awards երեք մրցանակի է արժանացել:
Կույումջյանի «Կոստանդնուպոլիս» բեմադրությունը Լոս Անջելեսում Broadway World Awards 3 մրցանակի է արժանացել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է asbarez.com-ը՝ մանրամասնելով որ հանրային քվեարկությունը տևել է վեց շաբաթ, փոխանցում է tert.am-ը:
«Բեմադրության լավագույն ռեժիսոր» անվանակարգում հաղթել է Արամ Կույումջյանը, մինչդեռ գլխավոր դերակատարներ Թրևիս Լոֆլինն ու Եվա Աբրահամյանը պարգևատրվել են որպես բեմադրության լավագույն դերասան և դերասանուհի:
«Կոստանդնուպոլիս»-ը բեմադրվել է անցած աշուն: Այն ներկայացնում է Հայոց ցեղասպանությունից հետո նախկին Օսմանյան կայսրության մայրաքաղաքում հայկական համայնքի կյանքը:
Պատմությունը ծավալվում է ֆեմինիստական ամսագրի խմբագիր Վեհանուշի և ֆիդայի Ռուբենի շուրջ: Նրանք համակարգում են Ցեղասպանության ժամանակ առևանգված հայ կանանց և երեխաներին վերադարձնելու, ինչպես նաև Հայաստան զենք ուղարկելու գործողությունները:
Թատերագետներն այս ներկայացումը բավականին բարձր են գնահատել՝ ընդգծելով հրաշալի սցենարն ու ռեժիսորի, դերասանական կազմի տաղանդը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -23-: