Artsakhpress

Միջազգային

Ավստրալիայի իշխանությունները շուրջ 35 մլն դոլար կհատկացնեն հրդեհներից հետո բնության վերականգնմանը

Ավստրալիայի համերկրային կառավարությունը մոտավորապես 35 մլն դոլար կհատկացնի անտառային հրդեհներից հետո մայրցամաքի վայրի բնության վերականգնմանը:

Ավստրալիայի իշխանությունները շուրջ 35 մլն դոլար կհատկացնեն հրդեհներից հետո բնության վերականգնմանը

Ավստրալիայի իշխանությունները շուրջ 35 մլն դոլար կհատկացնեն հրդեհներից հետո բնության վերականգնմանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես հունվարի 13-ին նշել Է շրջակա միջավայրի պահպանության նախարար Սյուզան Լեյը, այդ գումարի կեսը ծախսվելու Է կենդանիների, այդ թվում՝ կոալաների պոպուլյացիաների վերականգման վրա


«Այսօր ես հայտարարել եմ՝ որպես բնության եւ վայրի կենդանիների բնակության միջավարի վերականգնման արտակարգ միջոցառում, 50 մլն ավստրալական դոլար (34,8 մլն դոլար) հատկացնելու մասին, ինչպես նաեւ այն բանի համար, որ օժանդակություն ցուցաբերվի գիտնականների, բնապահպանների եւ հասարակական կազմակերպությունների աշխատանքին»,- նշված Է գերատեսչության ղեկավարի հայտարարության մեջ, որը հրապարակված Է Twitter-ում նրա Էջում:


Սիդնեյի համալսարանի գիտնականներից մեկի՝ պրոֆեսոր Քրիս Դիքմանի ղեկավարությամբ կատարված հետազոտության տվյալներով՝ Ավստրալիայում ավելի քան 1 միլիարդ կենդանի Է ոչնչացել ընդգրկուն անտառային հրդեհների հետեւանքով: «Պրոֆեսոր Քրիս Դիքմանը վերանայել Է այն կենդանիների քանակի գնահատումը, որոնք անտառային հրդեհներից ոչնչացել են Նոր Հարավային Ուելսում՝ Նոր Հարավային Ուելսի նահանգում կորուստների հնարավոր չափը 480 միլիոնից ավելացնելով մինչեւ 800 միլիոն: Սպասվում Է, որ համազգային մակարդակով անտառային հրդեհներից վայրի բնության կորուստները կկազմեն մեկ միլիարդից ավելի»,- ասված Է համալսարանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:


Ավստրալիայում Վայրի բնության համաշխարհային ֆոնդի բաժանմունքը (WWF Australia), հիմնվելով Քրիս Դիքմանի հետազոտության վրա, հրդեհների հետեւանքով սատկած կենդանիների թիվը գնահատում Է 1,25 միլիարդ առանձնյակ: «Այդ սոսկալի կորուստը ներառում Է հազարավոր թանկարժեք կոալաներ Նոր Հարավային Ուելսի նահանգի կենտրոնական եւ հյուսիսային ծովեզերքին, ինչպես նաեւ շատ այլ հազվագյուտ տեսակներ»,- ասված Է ֆոնդի բաժանմունքի ղեկավար Դերմոթ Օ’Գորմանի հայտարարության մեջ:


Ընդգրկուն անտառային հրդեհներն Ավստրալիայի արեւելյան ծովեզերքին սկսվել են անցյալ տարվա հոկտեմբերի կեսերին: Կրակն զգալի տարածքներ Էր ճարակել մայր ցամաքի հարավ - արեւելքում՝ Նոր Հարավային Ուելսի եւ Վիկտորիայի նահանգներում, հարավային ափի մի քանի տարածաշրջաններ փակ են զբոսաշրջիկների համար, իսկ դրանց բնակիչներն շտապ տարահանման կարգադրություն են ստացել: Հրդեհների հետեւանքով մայր ցամաքում ոչնչացել Է ավելի քան 8,5 միլիոն հեկտար անտառ, շուրջ 3 հազար բնակելի տուն եւ ավելի քան 6 հազար վարչական եւ տնտեսական շինություն: 2019 թվականի հոկտեմբերից կրակի ճիրաններում զոհվել Է 26 մարդ, այդ թվում չորս հրշեջ:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search