ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում Է 2020 թվականին Աֆղանստանում կրճատել ամերիկյան զորակազմի թվաքանակն՝ այնկախ այն բանից, թե Միացյալ Նահանգներին կհաջողվի արդյոք համաձայնության հասնել «Թալիբան» արմատական շարժման հետ:
ԱՄՆ-ը պատրաստ Է Աֆղանստանից իր զորքերի մի մասը դուրս բերել նույնիսկ առանց թալիբների հետ գործարքի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին հայտարարել Է ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենն Axios պորտալում հրապարակված հարցազրույցում:
«Մենք վերստին հայտնվել ենք մի իրավիճակում, երբ բանակցություններ ենք վարում թալիբների հետ: Աֆղանական ուժերն ավելի լավ են աշխատում, եւ, ես կարծում եմ, որ մոտ ժամանակներս մենք ի վիճակի կլինենք կրճատել մեր ռազմական ներկայությունն Աֆղանստանում, այնկախ այն բանից, թե կկնքվի արդյոք այդ գործարքը»,- ասել Է նա: «Վերջին հաշվով, հենց աֆղանցիները պետք Է խաղաղություն բերեն Աֆղանստան»,- եզրափակել Է Օ’Բրայենը