Artsakhpress

Տնտեսական

Ժիրայր Միրզոյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն. քննարկվել են գյուղոլորտում երաշտի հետևանքով առաջացած խնդիրները

ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանն այսօր` հունվարի 13-ին, հանրապետության գյուղբաժնի ղեկավարների, գյուղատնտես-մասնագետների և ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն՝ քննարկելու գյուղատնտեսության ոլորտում առաջացած մի շարք խնդիրներ, որոնք հիմնականում հետևանք են անբավարար բնակլիմայական պայմանների:

Ժիրայր Միրզոյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն. քննարկվել են գյուղոլորտում երաշտի հետևանքով առաջացած խնդիրները

Ժիրայր  Միրզոյանը   հրավիրել  է  աշխատանքային  խորհրդակցություն. քննարկվել  են  գյուղոլորտում   երաշտի  հետևանքով  առաջացած  խնդիրները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ խորհրդակցությանը բացման խոսքով հանդես է եկել Ժ. Միրզոյանը:

Նրա խոսքով՝ արդեն տևական ժամանակ է, ինչ հանրապետությունում տեղումների լուրջ պակաս կա, որի հետևանքով ԱՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետներն արձանագրել են մեծ չափերով վնասված տարածքներ՝ հատկապես աշնանացան հացահատիկի:

«Բնակլիմայական պայմաններն ամբողջ աշխարհում էական վնասներ են հասցրել ոչ միայն գյուղատնտեսությանը՝ այլև բնապահպանությանը: Այնպիսի իրավիճակ է ստեղծվել դաշտավարության ոլորտում, որի պատճառով լուրջ որոշում կայացնելու խնդրի առաջ ենք կանգնած»,-մասնավորապես ասել է նախարարը:

Ժ. Միրզոյանը տեղեկացրել է, որ անցած երկու տարիներին ևս եղել է տեղումների անբավարար վիճակ, սակայն այս տարի իրավիճակն ավելի լուրջ է:

«Մենք երեկ արձանագրել ենք, որ «Խաչեն» ջրամբարում ընդհանրապես ջուր չկա. ջրամբարում ունենք ֆիլտրացիա, գոլորշիացում, բայց ջրի մուտք չկա: Եթե առաջիկա օրերին տեղումները չավելանան, այստեղ ունենալու ենք նաև բնապահպանական լուրջ խնդիր»,-ավելացրել է նախարարը:

ԱՀ գյուղատնտեսության փոխնախարար Վիլեն Ավետիսյանն իր հերթին ներկայացրել է վնասված ցանքատարածքների առկա ընդհանուր իրավիճակը:

Նա ասել է, որ 2020 թվականին բերքի տակ նախատեսված է 75 հազար հա տարածք, որը, նախորդ տարվա համեմատ, 9 %-ով կամ 6000 հա-ով ավել է:

«Նշված տարածքների վրա կատարվել է 67 հազար 512 հա աշնանացան, որից 31 հազար 254 հա-ը ցորեն է, իսկ 36 հազար 258 հա-ը՝ գարի: Նախորդ տարվա համեմատ աշնանացանի տարածքները ևս ավելացվել են շուրջ 5 %-ով: Երաշտի պատճառով տարբեր աստիճանի վնասված տարածքները, նախնական տվյալներով, կազմում են 14 հազար 445 հա: Վնասատուներով վարակված տարածքները հանրապետությունում կազմում են 5120 հա: Շուրջ 2000 հա-ի վրա իրականացվել է վնասատուների դեմ պայքար. տարածված են և հիմնականում զարգանում են հացազգի ճանճերը, մկնանմաները քիչ են»,-մանրամասնել է Վ. Ավետիսյանը:

Այնուհետև հանրապետության գյուղբաժինների ղեկավարները հակիրճ ներկայացրել են իրենց շրջանների գյուղատնտեսության ոլորտի իրավիճակը և հայտնել կարծիքներ ու առաջարկություններ:

Խորհրդակցությանը ներկա բուսաբան, դոկտոր-պրոֆեսոր Արտակ Գուլյանն ասել է, որ անջրդի պայմաններում, հատկապես չորային ժամանակներում, կրկնավարներ ընդհանրապես չի կարելի իրականացնել: Միջատների դեմ ոչ մի սրսկում չպետք է կատարել, լավագույն միջոցը ցանքաշրջանառությունն է:

«Ստեղծված իրավիճակում ցանքսերը փրկելու համար անհրաժեշտ է առաջին հերթին փոքր ատամնավոր փոցխերով հողը փոցխել, ինչպես նաև՝ ազոտական սնուցում տալ: Արմատապես պետք է վերանայել հողի՝ մշակման նախապատրաստման հարցը: Աշնանացանի ամառային բերքահավաքից հետո հողն անպայման մակերեսորեն պետք է մշակվի, որից հետո ստեղծել պայմաններ, որպեսզի աշնանացանը պահանջվող ժամկետներում կատարվի»,- ընդգծել է Ա. Գուլյանը:

Խորհրդակցության վերջում Ժիրայր Միրզոյանը գյուղբաժինների ղեկավարներին հանձնարարել է, որ մեկ շաբաթվա ընթացքում հանդիպեն հողօգտագործողներին և քննարկեն առկա իրավիճակը, իրականացնեն դիտարկումներ, որից հետո ԱՀ գյուղատնտեսության նախարարությունում կկազմակերպեն քննարկում և վերջնական որորշումներ կկայացնեն:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search