Artsakhpress

Հասարակական

Հանրապետությունում շմոլ գազի հետևանքով քաղաքացիներ են թունավորվել. նրանց վիճակը բավարար է

Հանրապետությունում շմոլ գազի հետևանքով 7 քաղաքացի է թունավորվել:

Հանրապետությունում շմոլ գազի հետևանքով քաղաքացիներ են թունավորվել. նրանց վիճակը բավարար է

Հանրապետությունում   շմոլ գազի   հետևանքով    քաղաքացիներ  են  թունավորվել. նրանց  վիճակը  բավարար  է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել են ԱՀ ոստիկանության մամլո ծառայությունից:
Նրանց հաղորդմամբ՝ հունվարի 13-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ նույն օրը ժամը 19:25-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են ընդունվել մայրաքաղաքի բնակիչներ՝ 1986թ. ծնված Ի. Վ.-ն և 1983թ. ծնված Ա. Ա.-ն, իսկ ժամը 19:20-ին «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ են ընդունվել 2012թ. ծնված Ա. Ա.-ն, 2010թ. ծնված Ա. Ա.-ն, 2007թ. ծնված Ա. Ա.-ն, 2017թ. ծնված Ա. Ա.-ն և 2010թ. ծնված Ս. Մ.-ն:
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ նշված անձինք շմոլ գազից թունավորվել են նույն օրը ժամը 18:00-ից մինչև 19:30-նն ընկած ժամանակահատվածում իրենց տան հյուրասենյակում, խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Արևիկ» մանկական բուժմիավորման գործադիր տնօրեն Մհեր Մուսայելյանն ասել է, որ իրենց մոտ տեղափոխված հինգ երեխաներին ցուցաբերվել է ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնություն. երկու ժամ անց երեխաները դուր ս են գրվել:
Ըստ Մ. Մուսայելյանի՝ երեխաների վիճակը բավարար է: «Հանրապետական բժշկական կենտրոն»-ի գործադիր տնօրեն Կարեն Բազյանից էլ տեղեկացել ենք, որ երկու չափահաս անձանց վիճակը ևս բավարար է. ստուգումն իրականացնելուց հետո նրանք դուրս են գրվել:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար

Դժբախտ պատահար Մարտակերտի շրջանում. ավտոմեքենան գլորվել է ձորը

Հանրապետության որոշ դպրոցներում դադարեցվել են դասերը

Ինչպե՞ս դասավորվեցին քվեաթերթիկներում. ԿԸՀ-ում վիճակահանություն է կայացել

Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանը

ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում արգելված են զինծառայողների ծնողների այցելությունները, բոլոր տեսակի արձակուրդները. ՊՆ

Արցախում կորոնավիրուսի վարակի դեպքեր չեն գրանցվել. պատասխանատու

Մահացել է Արցախյան պատերազմի բուժքույր-ազատամարտիկ Մարգարիտ Թարանյանը

Ֆրանսիայում բուժել են կորոնավիրուսով վարակված բոլոր հիվանդներին

Search