Artsakhpress

Միջազգային

ՌԴ-ն, Իրանը եւ Չինաստանը զորավարժություններում մշակել են տարածաշրջանում նավագնացության անվտանգության ապահովումը. Լավրով

Ռուսաստանի, Իրանի եւ Չինաստանի ՌԾՈՒ համատեղ զորավարժությունները, որոնք դեկտեմբերին անցկացվել են Հնդկական օվկիանոսում եւ Օմանի ծոցում, կոչված էին տարածաշրջանում անվտանգության ապահովման մշակմանը:

ՌԴ-ն, Իրանը եւ Չինաստանը զորավարժություններում մշակել են տարածաշրջանում նավագնացության անվտանգության ապահովումը. Լավրով

ՌԴ-ն, Իրանը եւ Չինաստանը զորավարժություններում մշակել են տարածաշրջանում նավագնացության անվտանգության ապահովումը. Լավրով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով «Ռայսինի երկխոսություն» միջազգային համաժողովում, փոխանցում է news.am-ը:
«Վերջերս զորավարժություններ ենք անցկացրել Չինաստանի եւ Իրանի հետ: Զորավարժություններն ուղղված էին տարածաշրջանում նավագնացության անվտանգության ապահովմանը»,- ասել է նա:
2019 թվականի դեկտեմբերի 27-30-ը Ռուսաստանի, Իրանի եւ Չինաստանի ՌԾՈՒ համատեղ զորավարժություններն անցկացվել են Հնդկական օվկիանոսում եւ Օմանի ծոցում՝ «Ծովային անվտանգության գոտի» ծածկագրային անվանմամբ: Ռուսաստանը զորավարժություններին ուղարկել էր Բալթյան նավատորմի ռազմանավերի ջոկատ «Յարոսլավ Մուդրիյ» պարեկային նավի, «Ելնյա» լցանավի եւ «Վիկտոր Կոնեցկի» փրկարար քարշակի կազմում:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -16-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ավստրալիայում տոննաներով գազար են նետել ուղղաթիռից՝ կենդանիներին կերակրելու համար

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

Ադրբեջանցի օպերային երգիչը հրաժարվել է հայուհու հետ ելույթ ունենալ էթնիկ պատկանելության պատճառով

Կարմիր շուկայում բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Հանրապետությունում շմոլ գազի հետևանքով քաղաքացիներ են թունավորվել. նրանց վիճակը բավարար է

Բակո Սահակյանն այցելել է մի շարք զորամասեր

Search