Artsakhpress

Միջազգային

Ուկրաինան խնդրել է Իրանին փոխանցել Թեհրանում խոցված ուկրաինական ինքնաթիռի «սև արկղերը»

Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակը և Անվտանգության ծառայությունը դիմել են Իրանին՝ PS752 չվերթի ուկրաինական ինքնաթիռի «սև արկղերի» փոխանցման խնդրանքով:

Ուկրաինան խնդրել է Իրանին փոխանցել Թեհրանում խոցված ուկրաինական ինքնաթիռի «սև արկղերը»

Ուկրաինան խնդրել է Իրանին փոխանցել Թեհրանում խոցված ուկրաինական ինքնաթիռի «սև արկղերը»
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է գլխավոր դատախազի գրասենյակի մամուլի ծառայությունը: 
Գլխավոր դատախազի գրասենյակը նշել է, որ Ուկրաինան ձեռնարկում է բոլոր միջոցները՝ «սև արկղերի» պատշաճ վերծանումն ապահովելու համար:
«Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակը և Անվտանգության ծառայությունը դիմել են Իրանի Իսլամական Հանրապետության պատկան մարմիններին՝ Թեհրան-Կիև չվերթով մեկնած և իրանական զինված ուժերի կողմից խոցված «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» Boeing 737 ինքնաթիռի «սև արկղերի» փոխանցման հետ կապված իրավական օգնության հարցում հղելով»,- ասվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Վադիմ Պրիստայկոն ասել էր, որ Իրանն ամենաբարձր մակարդակով ճանաչում է խոցված ուկրաինական ինքնաթիռի պատասխանատվությունը և չի փորձում մեղքը գցել Միացյալ Նահանգների վրա:
Հիշեցնենք, որ Թեհրանի օդանավակայանից մեկնելուց անմիջապես հետո Կիև թռչող Boeing 737-800 օդանավը լույս հունվարի 8-ին վթարի էր ենթարկվել: Ըստ պաշտոնական տվյալների` վթարի հետևանքով մահացել է 176 մարդ` Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեդիայի և Աֆղանստանի քաղաքացիներ:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին Twitter սոցիալական կայքի իր էջում հայտնել էր, որ «Զինված ուժերի ներքին հետաքննության արդյունքում պարզվել է, որ, ցավոք, մարդկային սխալի պատճառով արձակված հրթիռներն են հանգեցրել ուկրաինական ինքնաթիռի սարսափելի աղետին և 176 անմեղ մարդկանց մահվանը»:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն առայժմ չի կիրառվի

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Նախագահի խորհրդականը` զինծառայողների՝ հեռախոս ունենալու և օգտագործելու կարգի մասին

Կամո Վարդանյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ

«Արմաթ»-ն ապագայի ալգորիթմն է. Արցախում բացվել է 27-րդ ինժեներական լաբորատորիան

Լավ հիշում եմ, երբ ադրբեջանցի մեծահասակ գարշահոտ հարեւանը բռնեց ինձ եւ ես ճանկռելով փախա.Աննա Աստվածատրյան (տեսանյութ)

Երկու զինծառայող է վիրավորվել. Արծրուն Հովհաննիսյան

Search