Artsakhpress

Հասարակական

Մեկնարկել է առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլը

Այսօր՝ հունվարի 15-ին, Ստեփանակերտի N2 հիմնական դպրոցում պատմություն առարկայից անց է կացվել առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլը, որին ներկա էին ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի պետ Թերեզա Ղարախանյանը, ոլորտի աշխատակիցներ:

Մեկնարկել է առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլը

Մեկնարկել  է  առարկայական  օլիմպիադայի  քաղաքային   փուլը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի պետ Թերեզա Ղարախանյանն ասել է, որ օլիմպիադայի քաղաքային (շրջանային) փուլը մեկնարկել է հունվարի 14-ին:

Նրա խոսքով՝ օլիմպիադաներն անց են կացվում հանրակրթական 15 առարկաներից՝ ներառյալ ֆրանսերեն, անգլերեն և գերմաներեն օտար լեզուները:

«Բնագիտական մաթեմատիկա, ֆիզիկա, աշխարհագրություն, քիմիա, կենսաբանություն և ինֆորմատիկա առարկաներից օլիմպիադայի դպրոցական փուլին մասնակցել է 302 աշակերտ. ի դեպ, մաթեմատիկայից՝ 218 աշակերտ, քանի որ 5-րդ դասարանի աշակերտները ևս իրավունք են ունեցել մասնակցելու: Հումանիտար առարկաների օլիմպիադայի դպրոցական փուլը կայացել է հունվարի 9-11-ը, որին մասնակցել է 269 աշակերտ»,-ավելացրել է Թ. Ղարախանյանը:



Նա տեղեկացրել է, որ հունվարի 14-ին կայացած հայոց լեզու առարկայի օլիմպիադայի քաղաքային փուլին մասնակցել է 76 աշակերտ: Նշենք, որ օլիմպիադաներին մասնակցում են մայրաքաղաքի հանրակրթական բոլոր կրթօջախների, ինչպես նաև Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի և Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները:


«Պատմություն առարկայից անցկացված քաղաքային օլիմպիադային այսօր մասնակցել են 26 աշակերտ. նախորդ տարվա համեմատ՝ մասնակիցների թիվը նվազել է: Առաջադրանքները նույնն են, տարբերություն չկա: Օլիմպիադայի արդյունքները հրապարակվում են հաջորդ օրը: Բնագիտական առարկաներից դժգոհությունը կենսաբանությունից էր. ըստ մասնագետների՝ և՛ տևողությունն էր, քիչ և՛ թեստերի մակարդակն էր ցածր: Հումանիտար առարկաների համար օլիմպիադայի տևողությունը նախատեսված է երկու ժամ, իսկ բնագիտական առարկաների համար՝ 3-4 ժամ: Նշենք, որ արդեն երկրորդ տարին է, ինչ ինֆորմատիկա առարկան անց է կացվում օն-լայն տարբերակով»,-մասնավորապես ասել է Թ. Ղարախանյանը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ավստրալիայում տոննաներով գազար են նետել ուղղաթիռից՝ կենդանիներին կերակրելու համար

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

Ադրբեջանցի օպերային երգիչը հրաժարվել է հայուհու հետ ելույթ ունենալ էթնիկ պատկանելության պատճառով

Կարմիր շուկայում բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Հանրապետությունում շմոլ գազի հետևանքով քաղաքացիներ են թունավորվել. նրանց վիճակը բավարար է

Բակո Սահակյանն այցելել է մի շարք զորամասեր

Search