Հունվարի 16-ին հանրապետությունում կդիտվի ամպամածություն. սպասվում են տեղումներ՝ ձյան և թաց ձյան տեսքով:
Առաջիկա օրերին սպասվող եղանակի մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել են ԼՂՀ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայությունից՝ հավելելով, որ քամու հոսանքը կլինի հարավ-արևմուտքից՝ 3-8մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հովտային շրջաններում գիշերը կլինի -1 +2, ցերեկը՝ +2 +5, նախալեռնային շրջաններում գիշերը կլինի 0 -3, ցերեկը՝ -1 +2: Հունվարի 17-ին, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ հունվարի 18-ի և 20-ի ցերեկը սպասվում են տեղումներ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 17-20-ն էապես չի փոխվի: