Artsakhpress

Միջազգային

Վատիկանում առաջին անգամ բարձրաստիճան պաշտոնում կին Է նշանակվել

Հռոմի Ֆրանցիսկոս պապը պետությունների հետ հարաբերությունների (համապատասխանում Է արտաքին գործերի նախարարությանը) քարտուղարի տեղակալ Է նշանակել Ֆրանչեսկու դի Ջովանիին:

Վատիկանում առաջին անգամ բարձրաստիճան պաշտոնում կին Է նշանակվել

Վատիկանում առաջին անգամ բարձրաստիճան պաշտոնում կին Է նշանակվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես հունվարի 15-ին նշում Է ANSA գործակալությունը, առաջին անգամ Է կինը նման բարձր պաշտոն զբաղեցնում Վատիկանի Պետքարտուղարությունում (կառավարությունում):
66-ամյա դի Ջովանին վարչաիրավական հարցերի մասնագետ Է, գրեթե 30 տարի աշխատում Է Վատիկանում: 1993 թվականից նա եղել Է քարտուղարության աշխատակցուհի, զբաղվել Է փախստականների, միջազգային հումանիտար իրավունքի խնդիրներով, ինտելեկտուալ սեփականության եւ զբոսաշրջության, ինչպես նաեւ կանանց իրավունքների հարցերով:
Ֆրանցիսկոս պապն ավելի վաղ քանիցս արտահայտվել Է Հռոմի կաթոլիկ եկեղեցում կանանց ավելի ակտիվ ու կարեւոր դերի օգտին: Իր հովվապետության ընթացքում իգական սեռի ներկայացուցիչ Բարբարա Յատան առաջին անգամ գլխավորել Է Վատիկանի թանգարանները: Կանայք Վատիկանում կարեւոր պաշտոններ են զբաղեցնում նաեւ կոնսուլտատիվ մարմիններում:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Արցախի նախկին վարչապետն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն առայժմ չի կիրառվի

Կամո Վարդանյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Ռուսաստանում կինն ընկել է 9-րդ հարկից, վեր է կացել եւ գնացել. տեսանյութ

Թուրքիայում ուժեղ երկրաշարժի տեսանյութը հայտնվել է համացանցում

Նախագահի խորհրդականը` զինծառայողների՝ հեռախոս ունենալու և օգտագործելու կարգի մասին

Search