ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ մտադիր է Անվտանգության խորհրդի փոխնախագահի պաշտոն ստեղծել և այդ պաշտոնն առաջարկել Դմիտրի Մեդվեդևին:
Պուտինը Մեդվեդևին առաջարկել է Անվտանգության խորհրդի փոխնախագահի պաշտոնը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Tert.am-ն:
«Ինչ վերաբերում է Դմիտրի Մեդվեդևի հետ մեր համատեղ աշխատանքին, մենք նոր խոսում էինք այդ մասին: Մեդվեդևը եղել է և՛ երկրի ղեկավար, և՛ արդեն մոտ 8 տարի ղեկավարում է կառավարությունը: Մենք պայմանավորվել ենք, որ կա վառ արտահայտված նախագահական բլոկ, և կա կառավարական բլոկ: Նախագահն, իհարկե, պատասխանատու է ամեն ինչի համար, սակայն ամենից առաջ, դրանք անվտանգության պաշտպանունակության հարցերն են»,- ասել է Պուտինը՝ հավելելով, որ Մեդվեդևը մշտապես զբաղվել է երկրի անվտանգության և պաշտպանունակության բարձրացման հարցերով:
Ինչպես քիչ առաջ հաղորդվել էր, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է ներկայացնում: Այս հայտարարությունը վերջինս արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Դաշնային խորհրդի անդամներին ուղղված ելույթից հետո:
Պուտինն այսօր ավելի վաղ Դաշնային խորհրդի անդամների առջև ելույթի ժամանակ հայտարարել էր, որ Ռուսաստանը պետք է ուժեղ նախագահական երկիր մնա և առաջարկել է երկրի Պետդումային փոխանցել ՌԴ վարչապետի թեկնածուի հաստատման իրավունքը: