Artsakhpress

Միջազգային

ԱՄՆ-ը եւ ՉԺՀ-ն արդեն բանակցություններ են սկսել առեւտրական համաձայնագրի երկրորդ փուլի շուրջը

Միացյալ Նահանգների եւ Չինաստանի միջեւ բանակցություններն առեւտրական համաձայնագրի երկրորդ փուլի շուրջն արդեն ընթանում են:

ԱՄՆ-ը եւ ՉԺՀ-ն արդեն բանակցություններ են սկսել առեւտրական համաձայնագրի երկրորդ փուլի շուրջը

ԱՄՆ-ը եւ ՉԺՀ-ն արդեն բանակցություններ են սկսել առեւտրական համաձայնագրի երկրորդ փուլի շուրջը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին Fox Business Network-ին տված հարցազրույցում հայտնել Է ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը:
«Մենք արդեն ձեռնամուխ են եղել գործարքի երկրորդ փուլին վերաբերող քննարկումերին»,- ասել Է նա, սակայն մանրամասներ չի հայտնել:
Հունվարի 15-ին Թրամփը եւ Լյու Հեն ստորագրել են ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրական վեճի կարգավորման առաջին փուլի վերաբերյալ համաձայնագիրը:
Պետական դեպարտամենտում այդ իրադարձությունը համարել են ԱՄՆ-ի մեծ հաղթանակը: Համաձայնագիրը ենթադրում Է, որ Պեկինն ԱՄՆ-ից ապրանքների ներմուծումը երկու տարվա ընթացքում կավելացնի առնվազն 200 միլիարդ դոլարով: Զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ դրա դիմաց ԱՄՆ-ը լրացուցիչ սահմանափակումներ չի սահմանի Չինաստանի նկատմամբ:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինն ավելի վաղ հայտարարել Է, որ առեւտրական գործարքի առաջին փուլը չի նախատեսում չինական ապրանքների բոլոր մաքսերի վերացում, դա մասնակիորեն հաշվի կառնվի երկրորդ փուլում, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -13-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն առայժմ չի կիրառվի

Կարմիր շուկայում բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Search