Artsakhpress

Միջազգային

Կանադան միացել Է Իրանում ուկրաինական «Բոինգի» կործանման հետաքննությանը

Կանադացի մասնագետները ժամանել են Իրանում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» ինքնաթիռի կործանման վայր, նրանք մտադիր են մասնակցել սեւ արկղերի վերծանմանը:

Կանադան միացել Է Իրանում ուկրաինական «Բոինգի» կործանման հետաքննությանը

Կանադան միացել Է Իրանում ուկրաինական «Բոինգի» կործանման հետաքննությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Կանադայի ներկայացուցիչներն այցելել են Իրանում ուկրաինական «Բոինգի» կործանման վայր, որի հետեւանքով զոհվել Է 57 կանադացի քաղաքացի, եւ շուտով կզբաղվեն ինքնաթիռի բեկորների ուսումնասիրմամբ»,- մեջբերում Է «Ամերիկայի ձայնը» Կանադայի տրանսպորտի նախարար Մարկ Գառնոյի խոսքը: Նախարարն ասել Է, որ Իրանը մուտքի այցագրեր Է տվել Կանադայի պատվիրակությանը: Դրա կազմի մեջ մտել Է երկու մասնագետ Տրանսպորտային անվտանգության խորհրդից:
«Նրանք այցելել են աղետի վայր… Այսօր երկու քննիչները կուսումնասիրեն բեկորները»,- ասել Է Գառնոն Օտտավայում կայացած մամուլի ասուլիսում: Նախարարն ընդգծել Է, որ Կանադայի ներկայացուցիչներն առայժմ հնարավորություն չունեն աշխատելու սեւ արկղերով: «Թեհրանն առայժմ կանադացիներին ինքնաթիռի սեւ արկղերին ծանոթանալու հնարավորություն չի տրամադրել… Այն, ինչ ասեցին իրանցիները, մեզ կթույլատրվի մասնակցել ոչ միայն սեւ արկղերի վերծանմանը, այլեւ դրանց վերլուծությանը»,- հայտարարել Է Գառնոն:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -27-:

     

Քաղաքական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն առայժմ չի կիրառվի

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Նախագահի խորհրդականը` զինծառայողների՝ հեռախոս ունենալու և օգտագործելու կարգի մասին

Search