Artsakhpress

Միջազգային

Թուրքիան ավելի քիչ ժամանակ ունի մինչեւ Ս-400-ին պատճառով ԱՄՆ պատժամիջոցների կիրառումը. Պետքարուղարություն

Միացյալ Նահանգները Թուրքիայի դեմ Ռուսաստանից Ս-400 զենիթահրթիռային համալիրներ գնելու պատճառով պատժամիջոցների կիրառման կոնկրետ ժամկետներ չի սահմանել, սակայն Անկարան Վաշինգտոնի հետ այս տարաձայնությունները լուծելու ավելի քիչ ժամանակ ունի:

Թուրքիան ավելի քիչ ժամանակ ունի մինչեւ Ս-400-ին պատճառով ԱՄՆ պատժամիջոցների կիրառումը. Պետքարուղարություն

Թուրքիան ավելի քիչ ժամանակ ունի մինչեւ Ս-400-ին պատճառով ԱՄՆ պատժամիջոցների կիրառումը. Պետքարուղարություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին օտարերկրյա լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարի ռազմաքաղաքական հարցերով օգնական Քլարք Քուփերը, փոխանցում է News.am-ը:
Նրա խոսքով՝ սխալ կլիներ ասել, որ Թուրքիան «անպատիժ մնաց» ՌԴ-ից Ս-400-ի գնման պատճառով: «CAATSA-ի («Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենք) դրույթները դեռեւս կիրառելի են Թուրքիայի դեմ: Պատժամիջոցների կիրառման հստակ ժամկետներ չկան: Այնպես որ, հիմա Թուրքիան ավելի է նեղացնում այս հարցը լուծելու ժամանակային հատվածը»,- ասել է նա:
«Պատժամիջոցները տեխնիկապես դեռեւս մտցված չեն: Բայց մենք Թուրքիային անմիջապես հանել ենք F-35-ի ծրագրից»,- շեշտել է Քուփերը: «Մյուս պետությունների համար դասն այն չէ, որ Թուրքիան անպատիժ մնաց, այլ այն, որ հենց նա կորուստ ունեցավ եւ դեռ կունենա»,- կարծում է ամերիկացի դիվանագետը:
2017 թվականի սեպտեմբերին ՌԴ-ն տեղեկացրել էր Թուրքիայի հետ Ս-400-ների մատակարարման 2,5 մլրդ դոլար արժեքով պայմանագրի կնքման մասին։ Թուրքիայի կողմից Ս-400-ների ձեռքբերման դեմ ակտիվորեն հանդես են գալիս ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն: 2019 թվականի հուլիսի 17-ին Սպիտակ տունը գրավոր հայտարարությամբ հայտնել էր, որ ռուսական Ս-400 ԶՀՀ ձեռք բերելու Թուրքիայի որոշումը անհնար է դարձնում նրա հետագա մասնակցությունը ամերիկյան 5-րդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչների ստեղծման ծրագրին: Դրանից բացի, 2017 թվականին ԱՄՆ-ում ընդունված «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքը նախատեսում է ԱՄՆ կառավարության կողմից սահմանափակման միջոցառումների կիրառում այն պետությունների դեմ, որոնք Ռուսաստանի հետ նրանից զենք եւ ռազմական տեխնիկա գնելու խոշոր պայմանագրեր են կնքում:
2019 թվականի դեկտեմբերին ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտասահմանյան գործերի կոմիտեն հավանություն էր տվել Թուրքիայի եւ նրա ֆինանսական հատվածի դեմ պատժամիօջոցների փաթեթին՝ կապված Անկարայի կողմից Սիրիայի հյուսիս-արեւելքում ռազմական գործողության անցկացման եւ Ս-400-ների գնման հետ: Օրինագծում նշված է, որ Վաշինգտոնի վարչակազմը պարտավոր է սահմանափակումներ մտցնել CAATSA-ի շրջանակում: Այն քննարկվելու էր Սենատում, որտեղ փաստաթղթում կարող էին շտկումներ կատարվել: 2019 թվականի հոկտեմբերի վերջին համանման մի օրինագիծ էլ ստացել էր ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հավանությունը:
Դրանից բացի, 2019 թվականի դեկտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել էր 2020 ֆինանսական տարվա (սկսվել է 2019 թվականի հոկտեմբերի 1-ից) ռազմական բյուջեն, որի մեջ հիշատակում կա այն մասին, որ Թուրքիայի կողմից Ս-400-ի ձեռքբերման վրա տարածվում է մեկ այլ՝ «Եվրոպայում եւ Եվրասիայում ռուսական ազդեցությանը հակազդելու մասին» օրենքի դրույթը: Այն նաեւ նախատեսում է Անկարայի դեմ նախագահի կողմից պատժամիջոցների սահմանում:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -29-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն առայժմ չի կիրառվի

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Նախագահի խորհրդականը` զինծառայողների՝ հեռախոս ունենալու և օգտագործելու կարգի մասին

Կամո Վարդանյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ

«Արմաթ»-ն ապագայի ալգորիթմն է. Արցախում բացվել է 27-րդ ինժեներական լաբորատորիան

Լավ հիշում եմ, երբ ադրբեջանցի մեծահասակ գարշահոտ հարեւանը բռնեց ինձ եւ ես ճանկռելով փախա.Աննա Աստվածատրյան (տեսանյութ)

Երկու զինծառայող է վիրավորվել. Արծրուն Հովհաննիսյան

Search