Եվրասիական տնտեսական միության երկրներից բարեկամներին ավելի հեշտ կլինի հրավիրել, ասենք, Կրեմլի թանգարաններ, Էրմիտաժ կամ Մեծ թատրոն ԵՏՀ վերջանական որոշումից հետո, ինչի մասին տեղեկացրել է ԵՏՀ աղբյուրը մամուլի ծառայությունում:
ԵՏՄ քաղաքացիների՝ մշակութային հաստատություններ այցելելու իրավունքները հավասարեցվել են
Ընթացիկ տարում ԵՏՀ եւ Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Ռուսաստանի լիազոր մարմինների համատեղ աշխատանքի արդյունքներով գնային տարբերությունները վերջնականապես կվերացվեն։
«Հանձնաժողովը գործնականում լուծում է միության բիզնեսի եւ քաղաքացիների խնդիրները, եւ մենք հույս ունենք, որ կստանանք ԵՏՄ ներքին շուկայում խոչընդոտների վերացմամբ շահագրգիռ կառույցների աջակցությունը»,- նշել է ԵՏՀ Ներքին շուկաների, ինֆորմատացման, տեղեկատվա-հաղորդակցային տեխնոլոգիաների Կոլեգիայի անդամ Կարինե Մինասյանը, նշում են ԵՏՀ-ում։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -45-: