Artsakhpress

Քաղաքական

ՀՀ ԱԳՆ ղեկավարը նոր հանդիպում չազդարարեց ադրբեջանցի գործընկերոջ հետ

ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը համաձայն չէ այն կարծիքին, թե քանի որ բանակցությունների սեղանին փաստաթուղթ չկա, ուրեմն բանակցություններն ընթանում են զրոյից։

ՀՀ ԱԳՆ ղեկավարը նոր հանդիպում չազդարարեց ադրբեջանցի գործընկերոջ հետ

ՀՀ ԱԳՆ ղեկավարը նոր հանդիպում չազդարարեց ադրբեջանցի գործընկերոջ հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Բանակցային գործընթացը տեղի է ունենում 25 տարի։ Այդ ընթացքում ԵԱՀԿ ՄԽ շրջանակում ձեւավորվել են բազմաթիվ մոտեցումներ եւ գաղափարներ։ Կարեւոր է համադրել տարբեր բնութագրիչներ»,- նշել է ԱԳ նախարարը լրագրողների հետ զրույցում՝ ընդգծելով, որ հայկական կողմը ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափը համարում է  Ղարաբաղի վերաբերյալ բանակցությունների առավել արդյունավետ ու միջազգային հանրության կողմից ընդունված միակ ձեւաչափը։
ԱԳ ղեկավարն ընդգծեց, որ հայկական կողմը երբեք չի խուսափել հանդիպումներից, ընդհակառակը, ակտիվորեն մասնակցել է։ Անցած տարվա ընթացքում եղել են ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական հանդիպումներ, ավելացրեց նախարարը։ Բայց Մնացականյանը նոր հանդիպում չազդարարեց ադրբեջանցի գործընկերոջ հետ՝ հիշեցնելով, որ Երեւանը հանդիպման մասին տեղեկացնում է միայն կողմերի համաձայնեցումից հետո։
Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման հնարավորության վերաբերյալ նախարարը նշեց, որ «առայժմ վաղ է խոսել, աշխատանքն ընթանում է ԱԳՆ մակարդակով»։ 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -34-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն առայժմ չի կիրառվի

Կարմիր շուկայում բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Search