Artsakhpress

Միջազգային

Իրանի Մեջլիսում կքննարկվի ԱՄՆ ազդեցության դեմ պայքարին ուղղված միջոցների ընդունումը. ԶԼՄ-ներ

Իրանի Մեջլիսում (խորհրդարան) մի քանի օրվա ընթացքում կքննարկեն 4 հստակ միջոցների ընդունումը՝ ուղղված երկրում Միացյալ Նահանգների ազդեցության դեմ:

Իրանի Մեջլիսում կքննարկվի ԱՄՆ ազդեցության դեմ պայքարին ուղղված միջոցների ընդունումը. ԶԼՄ-ներ

Իրանի Մեջլիսում կքննարկվի ԱՄՆ ազդեցության դեմ պայքարին ուղղված միջոցների ընդունումը. ԶԼՄ-ներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով իրանական աղբյուրին, խոսքը «Ամերիկյան հանցագործությունների թանգարանի» ստեղծման, մշակույթի նախարարության կողմից հակաամերիկյան ֆիլմերի խթանման, ԱՄՆ պատժամիջոցներին աջակցող ԶԼՄ-ների թղթակիցների՝ երկիր մուտք գործելու արգելքի և Վաշինգտոնի գործողություններից տուժած իրանական կազմակերպություններին կառավարության աջակցության մասին է, փոխանցում է tert.am-ը:
Վերոնշյալ միջոցները Մեջլիսում կքննարկվեն կիրակի, երկուշաբթի և երեքշաբթի օրերին:
Տնտեսական իրավիճակն Իրանում սրվել է միջուկային գործարքից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուց և Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերականգնումից հետո: Իրանի իշխանությունները նոյեմբերին որոշում էին կայացրել բարձրացնել բենզինի գինը մոտ երեք անգամ: Բացի այդ, հատուկ սահմանափակումներ էին ընդունվել. մեկ մարդուն մեկ ամսվա ընթացքում բաժին է հասնում 60 լիտր բենզին:  
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -58-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն առայժմ չի կիրառվի

Կարմիր շուկայում բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Search