Հունվարի 16-ին հանրապետության տարածքում տեղացած առատ ձյան պատճառով այսօր՝ առավոտյան ժամերին, մի շարք ներհանրապետական երթուղիներ ուղևորափոխադրող ընկերությունների կողմից չեն սպասարկվել:
Առատ ձյան պատճառով ներհանրապետական մի շարք երթուղիներ չեն սպասարկվել. ոլորտի պատասխանատու
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ստեփանակերտի կենտրոնական ավտոկայանի անվտանգության ապահովման և շահագործման բաժնի պետ Շահեն Գասպարյանը՝ նշելով, որ այս պահի դրությամբ Ստեփանակերտի ուղղությամբ չեն սպասարկվել Մարտունու շրջանի Աշան, Շեխեր, Մուշկապատ, Հադրութի՝ Ուխտաձոր, Շուշիի՝ Քարին տակ, Ասկերանի՝ Ավետարանոց երթուղիները: Շ. Գասպարյանի հաղորդմամբ՝ միջպետական երթուղիները սպասարկվել են ըստ չվացուցակի, և Ստեփանակերտ-Երևան ուղղությամբ նախատեսված բոլոր ուղևորափոխադրումները իրականացվել են առանց ուշացումների:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -24-: