Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է բեռնատարների, դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների, անցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար:
Փակ է Հ-31 ավտոճանապարհի Հարթաշեն-Տաշիր հատվածը:
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին և Մ-4 ավտոճանապարհին (Տավուշի մարզի հատվածում) տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում տեղում է ձյուն:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -36-: