Artsakhpress

Սփյուռք

Անդի Մադաթյանը անվանական աստղ է ստացել Հոլիվուդի փառքի ճեմուղում

Իրանահայ երգիչ Անդի Մադաթյանը հունվարի 17-ին անվանական աստղ է ստացել Հոլիվուդի փառքի ճեմուղում:

Անդի Մադաթյանը անվանական աստղ է ստացել Հոլիվուդի փառքի ճեմուղում

Անդի Մադաթյանը անվանական աստղ է ստացել Հոլիվուդի փառքի ճեմուղում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Mmassispost»-ը տեղեկացնում է, որ աստղը տրվել է Անդիի՝ շոու-բիզնեսում 40-ամյա գործունեության առիթով:
Անդի Մադաթյանն Իրանից ԱՄՆ տեղափոխվել է 1970 թվականին: Նա բնակություն է հաստատել Լոս Անջելեսում, սկսել է կիթառ նվագել գիշերային ակումբներում։ Իր երգչի ճանապարհը սկսվել է 1980-ական թվականներից, երբ հանդես եկավ Անդի և Քուրոս դուետով։ 1985-91 թվականների ընթացքում դուետը թողարկում է 4 ալբոմ: Հետագայում Անդին սկսում է մեներգչի կարիերան:  Հետագայում Անդին լույս է ընծայել 15 ալբոմ, ներառյալ «And My Heart...» ալբոմը, որտեղ երգում է մի քանի լեզուներով: Նրա ալբոմները վաճառվել են միլիոնավոր օրինակներով:
Այժմ երգիչն աստղ է ստացել Հոլիվուդի փառքի ծառուղում՝ դառնալով իրանական առաջին արվեստագետը, ում անունը նշված է ծառուղում։ 63-ամյա միջազգայնորեն ճանաչված փոփ երգիչն ասում է, որ պատրաստ է մի «նոր սկզբի»։ Անդին նշել է, որ շատ դժվար է լինել իրանցի-ամերիկացի արտիստի կարգավիճակում: «Ինչ ես ստեղծում եմ, ստեղծում եմ իմ ժողովրդի՝ իմ ամերիկացի, իրանցի և հայ ժողովրդի համար»,-ասել է Անդին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -40-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Լուսանկարներ

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վստահ եղեք, այս անգամ ևս հակառակորդը ձախողվելու է. ՊԲ հրամանատարի մարտակոչը

Հակառակորդի ինքնաթիռ է խոցվել

Աշխատանքից ազատում է սպասվում ոչ արդյունավետ ծախս կատարելու պատճառով. Նախագահ

ԱՀ ՊՆ–ն հայտնում է ևս 26 զոհված զինծառայողի մասին․ հայտնի են նրանց անունները

Ալիևը հաստատել է Ադրբեջանի բնակչության և զինվորականների շրջանում զոհերի և վիրավորների մասին տեղեկությունը

Շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել. հրետակոծվում է նաեւ Ստեփանակերտը

Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ. Շուշան Ստեփանյան

ՊԲ-ն հրապարակել է ևս 28 նահատակված զինծառայողների անունները

Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը շփման գծում

Search