Artsakhpress

Քաղաքական

Ադրբեջանն իր հասարակությանը փորձում է պատրաստել պատերազմի. Արցախի ՄԻՊ

Ադրբեջանն իր հասարակությանը փորձում է պատրաստել պատերազմի:

Ադրբեջանն իր հասարակությանը փորձում է պատրաստել պատերազմի. Արցախի ՄԻՊ

Ադրբեջանն իր հասարակությանը փորձում է պատրաստել պատերազմի. Արցախի ՄԻՊ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Ադրբեջանը գնալով ավելի ու ավելի քիչ է պատրաստվում խաղաղության, հակառակը՝ և սպառազինության առումով, և հայատյացության քաղաքականության  ամրապնդման առումով»,- ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, փոխանցում է Panorama.am-ի:

Նա նշեց, որ Ադրբեջանն իր հասարակությանը փորձում է պատրաստել պատերազմի:

«Իհարկե, դա չի նշանակում, որ պատերազմ միանշանակ լինելու է, դա կախված է  մեր հզորությունից, Հայաստանի, հայության և տնտեսական, և անվտանգային հզորությունից: Որքանով  հզոր լինենք, այնքանով պատերազմը կանխված կլինի»,- ասաց Արտակ Բեգլարյանը:

Բեգլարյանն  ընդգծեց, որ Ադրբեջանն ակնհայտորեն չի ցանկանում խաղաղության գնալ, ինչը նշանակում է, որ հակամարտությունը երկար է տևելու:

«Առնվազն այս ստատուս քվոն կամ սառը պատերազմը երկար է տևելու և մի օր, հուսամ, Ադրբեջանի  հասարակությունը հասկանալու է, որ իրենց և բոլորի շահերից է բխում հարևանություն անել, երկխոսություն ունենալ, պատմության աչքերին ուղիղ  նայել  և ընդունել սեփական սխալները:  Այդ դեպքում մենք համատեղ կարող ենք ապրել այս տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղության պայմաններում»,- ասաց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու

Սամվել Բաբայանի գրասենյակը կեղծ հայտարարություն է տարածել. պարզաբանում

Արցախում երկու զինծառայող է զոհվել

Դատարանը հրապարակեց Սամվել Բաբայանի դատական գործով որոշումը

Սամվել Բաբայանի ղեկավարած կուսակցությունը կսատարի Մասիս Մայիլյանի թեկնածությունը

Ստեփանակերտում կկառուցվի նոր, իր չափերով գուցե ամենամեծ բնակելի թաղամասը. Արայիկ Հարությունյան

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 նախագահի թեկնածու, 2 կուսակցությունների դաշինք և 10 կուսակցություն

Ստեփանակերտ-Երևան երկկողմանի ճանապարհները փակ են. ԱԻՊԾ

Աջակցում ենք նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանին. ավելի քան մեկ տասնյակ հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ

Search