Artsakhpress

Միջազգային

Եվրամիությունը զգալիորեն կրճատել է ֆինանսական օգնությունը Թուրքիային

Եվրամիությունը երեք քառորդով կրճատել է ֆինանսական օգնությունը Թուրքիային։

Եվրամիությունը զգալիորեն կրճատել է ֆինանսական օգնությունը Թուրքիային

Եվրամիությունը զգալիորեն կրճատել է ֆինանսական օգնությունը Թուրքիային
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին շաբաթ օրը, հունվարի 18-ին, հայտնել են Funke մեդիախմբի թերթերը՝ հղում կատարելով ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին, փոխանցում է news.am-ը:
Այսպես կոչված, նախնական օգնությունը, որը նախատեսված է բարեփոխումների անցկացման համար, պլանավորվածից 2020թ․ կրճատվել է 75 տոկոսով։ Անկարան այդ ծրագրի շրջանակներում կստանա միայն 168 մլն եվրո, որից 150-ը ժողովրդավարության եւ իրավական պետության ոլորտում բարեփոխումների, իսկ 18 միլիոնը՝ գյուղերի զարգացման համար։
Այս որոշման պատճառ Բորելը անվանում է Միջերկրական ծովում գազային վեճը եւ Սիրիայում Անկարայի գործողությունները։ Միաժամանակ նա կարեւոր է համարում հետագայում եւս Թուրքիայում բարեփոխումների ֆինանսական աջակցությունը։
Նախնական օգնությունը տրամադրվում է ԵՄ-ի IPA հիմնադրամի ծրագրի շրջանակներում անդամ-երկրներին։ ԵՄ-ում Թուրքիայի ներառվելու բանակցությունները մնում են սառեցված, ընդ որում երկիրը 2014-2020թթ․ Եվրամիությունից 3,5 մլրդ եվրո է ստացել։ Բորելը հայտարարում է, որ 2017թ․ Թուրքիայի օգնությունը կրճատվել է ընդհանուր առմամբ 1,2 մլրդ եվրոյով։ Փախստականների մասին համաձայնագրով նախատեսված Թուրքիայի վճարումները չեն կրճատվել։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -12-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 նախագահի թեկնածու, 2 կուսակցությունների դաշինք և 10 կուսակցություն

Պայմանագրային զինծառայող է զոհվել

Արցախցի երիտասարդին անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն բուժման ծախսերը հոգալու համար

Քաղաքացին խաբեության զոհ է դարձել. ԱՀ ոստիկանություն

Կասպից ծովն առափնյա հատվածներում կարմրել է

Գորիս-Սիսիան ավտոճանապարհահատվածը փակ է. ԱԻՊԾ

Գրիգորի Սահակյանը հրաժարվում է իր հիմնադրած կուսակցության նախագահի լիազորություններից

ՊԲ շտաբում տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն՝ վերջին շրջանի մահվան ելքով դեպքերի վերաբերյալ

Search