Artsakhpress

Միջազգային

Ռուսաստանի հարցով Թրամփի խորհրդականներից մեկն ազատվել է աշխատանքից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի հարցով խորհրդականներից մեկը՝ Էնդրյու Պիկը, ժամանակավորապես հեռացվել է աշխատանքից՝ կապված իր դեմ տարվող հետաքննության հետ:

Ռուսաստանի հարցով Թրամփի խորհրդականներից մեկն ազատվել է աշխատանքից

Ռուսաստանի հարցով Թրամփի խորհրդականներից մեկն ազատվել է աշխատանքից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով Axios պարբերականին:
Ըստ պարբերականի աղբյուրների՝ հետաքննությունը կապված է անվտանգության հետ, սակայն այլ մանրամասներ չի նշվում, փոխանցում է tert.am-ը:
Պիկը պետք է հաջորդ շաբաթ Դոնալդ Թրամփի հետ մեկներ Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորում: Սպիտակ տունը և ինքը՝ Պիկը, հրաժարվել են մեկնաբանել:
Հիշեցնենք, որ Պիկը Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդում 2019-ից զբաղեցնում էր Եվրոպայի ԵՎ ՌԴ-ի հարցերով ավագ տնօրեին պաշտոնը: 2017-19-ին նա եղել է պետքարտուղարի օգնական և զբաղվել Իրաքի և Իրանի հետ կապված հարցերով:

Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումը, որը 50-րդն է, կանցկացվի հունվարի 21-ից 24-ը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -13-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 նախագահի թեկնածու, 2 կուսակցությունների դաշինք և 10 կուսակցություն

Պայմանագրային զինծառայող է զոհվել

Արցախցի երիտասարդին անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն բուժման ծախսերը հոգալու համար

Քաղաքացին խաբեության զոհ է դարձել. ԱՀ ոստիկանություն

Կասպից ծովն առափնյա հատվածներում կարմրել է

Գորիս-Սիսիան ավտոճանապարհահատվածը փակ է. ԱԻՊԾ

Գրիգորի Սահակյանը հրաժարվում է իր հիմնադրած կուսակցության նախագահի լիազորություններից

ՊԲ շտաբում տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն՝ վերջին շրջանի մահվան ելքով դեպքերի վերաբերյալ

Search