Artsakhpress

Միջազգային

Իրանի խորհրդարանում ներկայացվել է օրինագիծ Մեծ Բրիտանիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կրճատելու մասին

Իրանցի խորհրդարանականներն առաջարկել են օրինագիծ, որով կոչ են անում կրճատել Մեծ Բրիտանիայի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը:

Իրանի խորհրդարանում ներկայացվել է օրինագիծ Մեծ Բրիտանիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կրճատելու մասին

Իրանի խորհրդարանում ներկայացվել է օրինագիծ Մեծ Բրիտանիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կրճատելու մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Օրինագիծը կազմված է մեկ հոդվածից եւ մեկ գլխից: Այն քննարկելու օգտին քվեարկել է խորհրդարանի 23 անդամ, փոխանցում է news.am-ը:
Մեծ Բրիտանիայի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը կրճատելու մասին կոչը Թեհրանի Ամիր Քաբիրի անվան համալասարանի մոտ կայացած հանրահավաքին Միացյալ Թագավորության դեսպան Ռոբերտ Մաքեյրի մասնակցության պատասխանն է:
Մաքեյրը մի քանի ժամով ձերբակալվել էր համալսարանի մոտ հանրահավաքին մասնակցելու համար:
Երկրի իշխանությունները մեղադրել էին դեսպանին «ցուցարարների շրջանում որոշ արմատական գործողություններ» հրահրելու գործում ներգրավվածության մեջ:
Ավելի ուշ նրան կանչել էին Իրանի ԱԳՆ, որտեղ հիշեցրել էին, որ «անօրինական հանրահավաքներին օտարերկրյա դեսպանի ներկայությունը բոլորովին չի համապատասխանում որպես մեկ այլ երկրի քաղաքական ներկայացուցչի նրա պարտականություններին»:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -15-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 նախագահի թեկնածու, 2 կուսակցությունների դաշինք և 10 կուսակցություն

Պայմանագրային զինծառայող է զոհվել

Արցախցի երիտասարդին անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն բուժման ծախսերը հոգալու համար

Քաղաքացին խաբեության զոհ է դարձել. ԱՀ ոստիկանություն

Կասպից ծովն առափնյա հատվածներում կարմրել է

Գորիս-Սիսիան ավտոճանապարհահատվածը փակ է. ԱԻՊԾ

Գրիգորի Սահակյանը հրաժարվում է իր հիմնադրած կուսակցության նախագահի լիազորություններից

ՊԲ շտաբում տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն՝ վերջին շրջանի մահվան ելքով դեպքերի վերաբերյալ

Search