Artsakhpress

Հասարակական

Ռուս ուղղափառ եկեղեցին Գյումրիում հերթական անգամ նշեց Քրիստոսի Մկրտության տոնը

Գյումրիում հունվարի 18-ին երեկոյան Ռուս ուղղափառ եկեղեցին հերթական անգամ նշեց Քրիստոսի Մկրտության տոնը:

Ռուս ուղղափառ եկեղեցին Գյումրիում հերթական անգամ նշեց Քրիստոսի Մկրտության տոնը

Ռուս ուղղափառ եկեղեցին Գյումրիում հերթական անգամ նշեց Քրիստոսի Մկրտության տոնը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ Մեծ ջրօրհնեքը, որը նվիրված է Փրկչի մկրտության հիշողությանը, ուղղափառ տաճարներում կատարվում է հունվարի 18-ին և 19-ին: Այս օրերին օրհնվում են նաև լճերի ու գետերի ջրերը` ի հիշատակ Աստծո հայտնության: Ջրում 3 անգամ ընկղմվելով՝ մարդիկ ազատվում են մեղքերից։ Օրվա խորհրդով պայմանավորված՝ ջրի օրհնությունը տոնի նախօրեին կատարվում է եկեղեցիներում, մկրտության օրը՝ գետերում և լճերում։ Բացի մկրտության լողից, հավատացյալները խմում են մկրտության ջուրը` հոգևոր ուժ ու առողջություն ստանալու համար, նաև այն ցողելով իրենց տներում՝ մաքրագործում են դրանք:
Վերջին տարիներին Գյումրիում ռուսական համայնքի ներկայացուցիչները տոնի մեկնարկն ազդարարում են «Չերքեզի ձորում»:
ՌԴ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի Սբ  Ալեքսանդրիա եկեղեցու ավագ քահանա Արտեմի Էմկեիձեռամբ «Չերքեզի ձոր» կոչվող տարածքում հատուկ ավազանների ջուրն օրհնելուց ու կարգ կատարելուց հետո բոլոր ցանկացողներին ավազան մտնելու հնարավորություն տրվեց: «Սուրբ ջուր պետք է  մտնել աղոթքով ու հավատով: Պետք է հիշել, որ ջրավազան մտնելը հոգու մաքրության պարտք է»,- իր խոսքում նշեց Հայր Արտեմին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -19-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Լուսանկարներ

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վստահ եղեք, այս անգամ ևս հակառակորդը ձախողվելու է. ՊԲ հրամանատարի մարտակոչը

Աշխատանքից ազատում է սպասվում ոչ արդյունավետ ծախս կատարելու պատճառով. Նախագահ

Հակառակորդի ինքնաթիռ է խոցվել

Այս տարի Բերքի տոնը կանցկացվի այլ ձևաչափով

Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ. Շուշան Ստեփանյան

Շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել. հրետակոծվում է նաեւ Ստեփանակերտը

Ալիևը հաստատել է Ադրբեջանի բնակչության և զինվորականների շրջանում զոհերի և վիրավորների մասին տեղեկությունը

Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը շփման գծում

Հովանավորների աջակցությամբ մի խումբ աշակերտներ սմարթֆոններ են ստացել

Search