ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Azatutyun.am-ի փոխանցմամբ, այս մասին նա անձամբ հայտնել է ռուսական «Առաջին ալիք» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Նա ասել է, թե Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալի իր նոր պաշտոնը չի հակասում քաղաքականությամբ զբաղվելուն:
Կուսակցության մոտ ապագայի առաջնահերթությունները նա համարել է մարդկանց կենսամակարդակի բարելավումը և գալիք տարվա խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելը:
Հունվարի 15-ին Դմիտրի Մեդվեդևի կառավարությունը հրաժարական տվեց այն բանից հետո, երբ Դաշնային խորհրդին ուղղված ուղերձով Ռուսաստանի նախագահը հանդես եկավ սահմանադրական փոփոխությունների առաջարկով:
Ռուսական մամուլը գրել էր, որ Պուտինը Մեդվեդևի համար նոր պաշտոն կստեղծի՝ նա կնշանակվի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -29-: