Artsakhpress

Միջազգային

Սարաջը միջազգային հանրությունից խնդրում է դադարեցնել Լիբիայում Հաֆթարի հարձակումը

Միջազգային հանրությունը պետք է միջոցներ ձեռնարկի ՝ պաշտպանելու Լիբիայի քաղաքացիական բնակչությանը, եթե Լիբիայի ազգային բանակի (LNA) հրամանատար Խալիֆա Հաֆթարը չդադարեցնի իր հարձակումը:

Սարաջը միջազգային հանրությունից խնդրում է դադարեցնել Լիբիայում Հաֆթարի հարձակումը

Սարաջը միջազգային հանրությունից խնդրում է դադարեցնել Լիբիայում Հաֆթարի հարձակումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ 1in.am-ի փոխանցմամբ, այս մասին  գերմանական Welt պարբերականին տված հարցազրույցում ասել է Ազգային համաձայնության կառավարության (PNS) ղեկավար Ֆայեզ Սարաջը: Նա քննադատել է Եվրամիության «համեստ» գործողությունները լիբիական հակամարտության լուծման գործում:
«Մենք ողջունում ենք պաշտպանության ուժերին ոչ թե այն պատճառով, որ մենք պետք է պաշտպանենք մեր կառավարությունը, այլ որովհետու մենք պաշտպանում ենք Լիբիայի քաղաքացիական բնակչությանը, որն ինն ամիս շարունակ ռմբակոծվում է», – ասել է Սարաջը: Ըստ նրա, միջազգային ուժերը պետք է գործեն ՄԱԿ-ի հովանու ներքո:
PNS-ի ղեկավարը կարծում է, որ դա կարող են լինել ԵՄ-ի, Աֆրիկայի միության կամ Արաբական պետությունների լիգայի ուժերը:
Այսօր՝ հունվարի 19-ին տեղի կունենա պետությունների և կառավարությունների ղեկավարների մակարդակով Լիբիայի վերաբերյալ խորհրդաժողովը, որին կմասնակցեն ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Չինաստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Թուրքիայի, Կոնգոյի Հանրապետության, Իտալիայի, Եգիպտոսի, Ալժիրի, ինչպես նաև ՄԱԿ-ի, Եվրամիության, Աֆրիկայի միության և Արաբական պետությունների լիգայի ներկայացուցիչներ:
Դրանից առաջ՝ հունվարի 13-ին, Ֆայես Ալ Սարաջը և Խալիֆա Հաֆթարը հրաժարվել էին Մոսկվայում բանակցությունների սեղանի շուրջ նստել: Լիբիայի պատվիրակությունները տեղակայված են տարբեր հարկերում գտնվող սենյակներում: Դաշտային մարշալ Խալիֆա Հաֆթարը լքել էր Մոսկվան ՝ առանց զինադադար կնքելու:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -35-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մակրոնի հրահանգով կարգելվի թուրք իմամների մուտքը Ֆրանսիա

Հանրապետությունում դադարեցվել են հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների պարապմունքները

Ստեփանակերտի որոշ դեղատներում խախտումներ են արձանագրվել

Քաղաքացին խաբեության զոհ է դարձել. ԱՀ ոստիկանություն

Իրանը հայտնել Է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպքի մասին

Արցախցի երիտասարդին անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն բուժման ծախսերը հոգալու համար

Կորոնավիրուսային թոքաբորբը, որպես կանոն, բարդություններ չի առաջացնում. չինացի ակադեմիկոս

Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանը

Այլ բնակավայր գործուղվող ուսուցիչներին հավելավճարը կտրամադրվի նոր կարգով

Search