Artsakhpress

Սպորտ

Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում հաղթեց ադրբեջանցուն, Կարապետ Չալյանը՝ արծաթե մեդալակիր

Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի եւ Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալ նվաճեց Ֆրանիսայի Նիցա քաղաքում ընթացող օլիմպիական չեմպիոն Հենրի Դեգլանի անվան Գրան Պրի մրցաշարում:

Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում հաղթեց ադրբեջանցուն, Կարապետ Չալյանը՝ արծաթե մեդալակիր

Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում հաղթեց ադրբեջանցուն, Կարապետ Չալյանը՝ արծաթե մեդալակիր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը 3:1 հաշվով հաղթեց Արդբեջանի ներկայացուցիչ Օրխան Նուրիեւին: Եզրափակիչ գոտեմարտի առաջին մրցափուլը երկու ըմբիշները սկսեցին հավասար ակտիվութամբ: Մեկնարկից մեկ րոպե անց գորգի մրցավարը Արթուր Ալեքսանյանին պասիվություն տվեց եւ մեկ միավոր շնորհեց ադրբեջանցի ըմբիշին: Օրխան Նուրիեւը պարտերից աշխատելու հնարավորություն ստացավ, սակայն Արթուր Ալեքսանյանին գետնից պոկել չկարողացավ: Ըմբիշները հանգստի գնացին 1:0 հաշվով՝ ադրբեջանցու առավելությամբ, հայտնում է News.am-ը:
Երկրորդ մրցափուլում Արթուր Ալեքսանյանը նախ մեկ միավոր վաստակեց մրցակցի պասիվության համար, ապա երկու միավորանոց գլորում կատարեց պարտերից: Գոտեմարտն ավարտվեց 3:1 հաշվով՝ Արթուր Ալեքսանյանի հաղթանակով:
Արթուր Ալեքսանյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից: Մեկնարկային գոտեմարտում 97 կգ քաշայինների պայքարում 10:1 հաշվով հաղթել էր Վրաստանի ներկայացուցիչ Վալերիան Մուրվանիձենին: Քառորդ եզրափակիչում 8:0 հաշվով առավելության հասել Հոնդուրասի ներկայացուցիչ Քեվին Մեջիայի նկատմամբ: Կիսաեզրափակչում 2:1 հաշվով առավելության հասավ Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Խրաբովիկի նկատմամբ:
Սա Արթուր Ալեքսանյանի առաջին մրցելույթն է վնասվածքից հետո: Հիշեցնենք, որ Ղազախստանում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում օլիմպիական չեմպիոնը կողոսկրի վնասվածքի պատճառով հրաժարվեց եզրափակիչ գոտեմարտից:
77 կգ քաշայինների եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Կարապետ Չալյանը նվաճեց արծաթե մեդալ՝ 2:5 հաշվով պարտվելով Ղազասխատնի ներկայացուցիչ Դեմեւ Ժադրաեւին: Եզրափակիչ գոտեմարտի մեկնարկից 15 վայրկյան անց Չալյանը նախ՝ մեկ միավոր վաստակեց, ապա՝ պարտերից շարունակելու հնարավորություն ստացավ: Գլորում կատարելիս Չալյանը հայտնվեց մրցակցի տակ՝ 1 միավոր տալով ղազախ ըմբիշին: Դեմեւ Ժադրաեւին հաջողվեց եւս մեկ երկու միավորանոց գլորում կատարել՝ հաշիվը դարձնելով 3:1: Երկրորդ մրցափուլում գորգի մրցավարը պասիվություն նշանակեց Չալյանին՝ եւս մեկ միավոր շնորհելով ղազախ ըմբիշին: Պարտերում, սակայն, Դեմեւ Ժադրաեւին չհաջողվեց պոկել Չալյանին: Գոտեմարտի ավարտին երկու ըմբիշներին հաջողվեց մեկական միավոր վաստակել՝ պայքարն ավարտելով 5:2՝ Դեմեւ Ժադրաեւի հաղթանակով:
Չալյանը պայքարը սկսել էր 1/16 երզափակիչից, որտեղ 5:1 հաշվով առավելության էր հասել Ֆրանսիան ներկայացնող հայազգի Էվրիկ Նիկողոսյանի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում 4:1 հաշվով հաղթել էր Վրաստանի ներկայացուցիչ Գելա Բոլկվաձեի հետ: Կիսաեզրափակիչում 2:1 հաշվով հաղթել էր Բելառուսի ներկայացուցիչ Վիկտոր Սասունովկսիին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -11-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Լուսանկարներ

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վստահ եղեք, այս անգամ ևս հակառակորդը ձախողվելու է. ՊԲ հրամանատարի մարտակոչը

Աշխատանքից ազատում է սպասվում ոչ արդյունավետ ծախս կատարելու պատճառով. Նախագահ

Հակառակորդի ինքնաթիռ է խոցվել

Այս տարի Բերքի տոնը կանցկացվի այլ ձևաչափով

Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ. Շուշան Ստեփանյան

Շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել. հրետակոծվում է նաեւ Ստեփանակերտը

Ալիևը հաստատել է Ադրբեջանի բնակչության և զինվորականների շրջանում զոհերի և վիրավորների մասին տեղեկությունը

Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը շփման գծում

Հովանավորների աջակցությամբ մի խումբ աշակերտներ սմարթֆոններ են ստացել

Search