Artsakhpress

Հասարակական

Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն առայժմ չի կիրառվի

Հայաստանի տարածքում ճանապարհային տուգանքների 9 բալանոց համակարգն առայժմ չի կիրառվի Արցախի քաղաքացի հանդիսացողների վրա:

Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն առայժմ չի կիրառվի

Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն առայժմ չի կիրառվի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Այս մասին նշել է Արցախի ՃՈ պետի տեղակալ Արմեն Հարությունյանը, հաղորդում է Արցախի հանրայինհեռուստատեսությունը:
«Դա չի նշանակում, որ կարգազանցները չեն տուգանվի: Այս պահի դրությամբ Արցախի քաղաքացիների նկատմամբ այդ միավորները չեն կիրառվելու: Կան որոշակի խնդիրներ համակարգչային ծրագրի եւ օրենսդրության հետ կապված, որի շուրջ իրենք աշխատում են եւ շատ հնարավոր է, որ մոտակա օրերից դա կիրառվի նաեւ Արցախի քաղաքացիների նկատմամբ»,-ասել է նա:
ՃՈ պետի տեղակալը հիշեցրեց, որ մինչեւ 10 կմ/ժամ  արագությունը գերազանցելու դեպքում միավոր դուրս չի գալիս, սակայն ամեն մի կմ-ի համար սահմանված է հազար դրամ տուգանք. «10-30 կմ/ժամ արագությունը գերազանցելու դեպքում նախատեսվում է 20 հազար դրամ տուգանք եւ հանվում է 2 միավոր: 30-50 կմ/ժամ արագությունը գերազանցելու դեպքում նախատեսվում է 25 հազար դրամ տուգանք եւ հանվում է 3 միավոր, իսկ 50-80 կմ/ժամ արագությունը գերազանցելու դեպքում նախատեսվում է 29 հազար դրամ տուգանք եւ հանվում է 3 միավոր: 80կմ/ժամը-ի դեպքում՝ վարորդը զրկվում է վարորդական իրավունքից»:
Արմեն Հարությունյանը չի բացառել, որ սեպտեմբերից նաեւ Արցախում կներդրվի բալային համակարգը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -15-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մակրոնի հրահանգով կարգելվի թուրք իմամների մուտքը Ֆրանսիա

Հանրապետությունում դադարեցվել են հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների պարապմունքները

Ստեփանակերտի որոշ դեղատներում խախտումներ են արձանագրվել

Քաղաքացին խաբեության զոհ է դարձել. ԱՀ ոստիկանություն

Իրանը հայտնել Է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպքի մասին

Արցախցի երիտասարդին անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն բուժման ծախսերը հոգալու համար

Գորիս-Սիսիան ավտոճանապարհահատվածը փակ է. ԱԻՊԾ

Այլ բնակավայր գործուղվող ուսուցիչներին հավելավճարը կտրամադրվի նոր կարգով

ՔԿ նախագահին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան

Search