Artsakhpress

Միջազգային

Պոմպեոն հույս ունի, որ Լիբիայի նավթային տերմինալները կբացվեն Բեռլինի համաժողովի շնորհիվ

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հույս է հայտնել, որ Լիբիայի նավթային տերմինալները նորից կբացվեն շնորհիվ Բեռլինի միջազգային համաժողովի։

Պոմպեոն հույս ունի, որ Լիբիայի նավթային տերմինալները կբացվեն Բեռլինի համաժողովի շնորհիվ

Պոմպեոն հույս ունի, որ Լիբիայի նավթային տերմինալները կբացվեն Բեռլինի համաժողովի շնորհիվ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նա այսպիսի տեսակետ է հայտնել լրագրողների հետ զրույցում, տեղեկացնում է News.am-ը։
«ԱՄՆ-ը այնտեղ (Լիբիայում) հետաքրքրություններ ունի ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում։ Բացի այդ, Լիբիայում էներգետիկայի ոլորտում լուրջ հնարավորություններ կան։ Մենք հույս ունենք, որ երկրից նավթի առաքման խոչընդոտումը կդադարեցվի այս խոսակցության արդյունքում։ Մենք նաեւ քաղաքական որոշման կողմնակից ենք»,- ամերիկյան դիվանագիտության ղեկավարի խոսքերը մեջբերում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։
Պոմպեոն նշել է նաեւ, որ Բեռլինի հանդիպման ժամանակ հաջողվել է հասնել առաջընթացի հրադադարի ռեժիմ մտցնելու հարցում։ «Ապահովվել է առաջընթաց հրադադարի, հաշտեցման, (զորքերը) բարձր մարտական պատրաստվածության վիճակից դուրս բերելու լիարժեք ռեժիմի հաստատման գործում։ Դեռ շատ անելիքներ կան։ Այնտեղ դժվար իրավիճակ է մարտադաշտում։ Բայց այնտեղ (Բեռլինի համաժողովում) էին (Թուրքիայի) նախագահ Էրդողանը, (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր) Պուտինը, (Գերմանիայի կանցլեր Անգելա) Մերկելը, եւ նրանք բոլորը անկեղծ պարտավորվեցին եւ ասացին, որ պատրաստվում են կրճատել ռիսկերը, հասնել հրադադարի ռեժիմի հաստատման»,- ասել է նա։ «Ես լավատեսորեն եմ տրամադրված այն առումով, որ բռնությունը կպակասի եւ հնարավորություն կստեղծվի խոսակցություն սկսել Լիբիայում հակամարտության կողմերի միջեւ»,- ավելացրել է պետքարտուղարը։
Նրա խոսքով՝ Բեռլինում հաջողվել է հաջողության հասնել նաեւ արաբական երկիր զենքի մատակարարման էմբարգոն պահպանելու հարցում։ «Ես կարծում եմ, որ մենք հասել ենք հաջողության, համենայնդեպս, առաջընթացի այն հարցում, որ ավելի քիչ կլինեն սպառազինությունները, ավելի քիչ ուժեր կլինեն տարածաշրջանում»,- ընդգծել է Պոմպեոն։
Լիբիայի ամենախոշոր Էշ Շարարա նավթահանքը փակվել էր կիրակի, այնտեղ աշխատող լիբիական ցեղերի ներկայացուցիչների պահանջով։ Միաժամանակ փակվել էր դրանից ոչ հեռու գտնվող Էլ Ֆիլ նավթահանքը։ Դա տեղի էր ունեցել Բեռլինում Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆաիզ Սարաջի պահանջների ֆոնին նավթի արտահանումն անհապաղ սկսելու մասին։ Տրիպոլիից 800 կիլոմետր հարավ-արեւմուտք գտնվող երկու նավթավայրերում գործունեության դադարեցմամբ Լիբիայի ամբողջ նավթային արդյունաբերությունը փաստորեն կանգ է առել։
Լիբիայի վերաբերյալ համաժողովին, որը կիրակի տեղի ունեցավ Գերմանիայի մայրաքաղաքում, մասնակցեցին այդ թվում Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ֆրանսիայի նախագահները, Մեծ Բրիտանիայի վարչապետը, ՄԱԿ գլխավոր քարտուղարը, ԱՄՆ պետքարտուղարը, Ալժիրի, Եգիպտոսի, Չինաստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների ներկայացուցիչները։ Բացի այդ, Բեռլին էին ժամանել Սարաջը եւ Լիբիական ազգային բանակի հրամանատար, ֆելդմարշալ Խալիֆա Խաֆթարը։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -20-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու

Սամվել Բաբայանի գրասենյակը կեղծ հայտարարություն է տարածել. պարզաբանում

Արցախում երկու զինծառայող է զոհվել

Դատարանը հրապարակեց Սամվել Բաբայանի դատական գործով որոշումը

Սամվել Բաբայանի ղեկավարած կուսակցությունը կսատարի Մասիս Մայիլյանի թեկնածությունը

Ստեփանակերտում կկառուցվի նոր, իր չափերով գուցե ամենամեծ բնակելի թաղամասը. Արայիկ Հարությունյան

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 նախագահի թեկնածու, 2 կուսակցությունների դաշինք և 10 կուսակցություն

Ստեփանակերտ-Երևան երկկողմանի ճանապարհները փակ են. ԱԻՊԾ

Աջակցում ենք նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանին. ավելի քան մեկ տասնյակ հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ

Search