Artsakhpress

Միջազգային

Բեյրութում ոստիկանների եւ ցուցարարների բախումների հետեւանքով տուժել է մոտ 70 մարդ

Կիրակի Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնում սկսված ոստիկանների եւ բողոքի ցույցի ակտիվիստների միջեւ բախումների ժամանակ տուժել է առնվազն 70 մարդ, ներառյալ ցուցարարներ եւ իրավակարգի պահապաններ: Այս մասին Al Watania ազգային գործակալությանը հայտնել է Կարմիր խաչի լիբանանյան միության ներկայացուցիչը:

Բեյրութում ոստիկանների եւ ցուցարարների բախումների հետեւանքով տուժել է մոտ 70 մարդ

Բեյրութում ոստիկանների եւ ցուցարարների բախումների հետեւանքով տուժել է մոտ 70 մարդ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Նրա տեղեկություններով՝ ոչ պակաս 30 տուժած տեղափոխվել է հոսպիտալ, մնացյալին օգնություն է ցուցաբերվել տեղում, տեղեկացնում է News.am-ը
Ավելի վաղ անկարգությունների դեմ պայքարի ոստիկանական կազմավորումները Բեյրութի կենտրոնում կիրառել էին ջրցան թնդանոթներ, արցունքաբեր գազ եւ ռետինե փամփուշտներ բողոքի շարժման ակտիվիստներին ցրելու համար, որոնք փորձում էին ոստիկանական շարասյան միջով անցնել դեպի Պլյաս Էտուալ հրապարակում գտնվող խորհրդարանական պալատ: Ըստ Naharnet պորտալի տեղեկությունների՝ ռետինե փամփուշտներից վիրավորվել է 4 մարդ, այդ թվում Al Jazeera հեռուստակայանի թղթակիցը եւ Al Jadeed հեռուստաալիքի օպերատորը: Տեղատարափ անձրեւը հիմա ընդհատել է ցուցարարների հարձակումը, որոնք իրավակարգի պահապանների վրա նետում էին քարեր եւ ճայթռուկներ:
Բեյրութում փողոցային անկարգությունների նոր ալիքը սկսվել է հունվարի 14-ին, երբ ցուցարարների առաջնորդները հայտարարել են քաղաքացիական անհնազանդության ակցիաների անցնելու մասին՝ իշխող շրջանակների վրա ճնշումը մեծացնելու համար:
Մայրաքաղաքում հունվարի 18-ին տեղի էին ունեցել բախումներ ոստիկանական հատուկ ստորաբաժանումների եւ ցուցարարների միջեւ, որոնց հետեւանքով տուժել էր շուրջ 400 ակտիվիստ եւ 147 ոստիկան: Նախագահ Միշել Աունի պահանջով ոստիկաններին օգնության էին հասել բանակային ստորաբաժանումները եւ իրենց վերահսկողության տակ վերցրել քաղաքի կենտրոնական շրջանները, որ կանխեն հաստատությունների, բանկերի եւ առեւտրային ֆիրմաների ավերումը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Լուսանկարներ

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վստահ եղեք, այս անգամ ևս հակառակորդը ձախողվելու է. ՊԲ հրամանատարի մարտակոչը

Աշխատանքից ազատում է սպասվում ոչ արդյունավետ ծախս կատարելու պատճառով. Նախագահ

Հակառակորդի ինքնաթիռ է խոցվել

Այս տարի Բերքի տոնը կանցկացվի այլ ձևաչափով

Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ. Շուշան Ստեփանյան

Շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել. հրետակոծվում է նաեւ Ստեփանակերտը

Ալիևը հաստատել է Ադրբեջանի բնակչության և զինվորականների շրջանում զոհերի և վիրավորների մասին տեղեկությունը

Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը շփման գծում

Հովանավորների աջակցությամբ մի խումբ աշակերտներ սմարթֆոններ են ստացել

Search