Artsakhpress

Հասարակական

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Այսօր՝ հունվարի 20-ին, Ստեփանակերտի Կրկժան արվարձանի ազատագրման 28-ամյակին նվիրված՝ կայացել է հանդիսավոր միջոցառում:

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Այսօր   Կրկժանի  ազատագրման  28-ամյակն  է.   պարգևատրվել  են  մի   խումբ  ազատամարտիկներ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը ներկա «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, Կրկժանի ազատագրման մասնակից Արայիկ Հարությունյանը, Արցախի ազատամարտիկների միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը, մի խումբ ազատամարտիկներ ծաղիկներ են խոնարհել Կրկժանի ազատագրման համար նահատակվածների հիշատակին կառուցված հուշաքարին:

«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանն իր խոսքում ասել է, որ մարտական ուղին ինքը սկսել է Կրկժանից:
Խոսելով ազատագրման մասին՝ Ա. Հարությունյանն ավելացրել է. «Մեր ամենակարևոր հաղթանակներից մեկն է եղել Կրկժանի ազատագրումը: Երկար պայքարից հետո մեզ հաջողվել է ազատագրել պատմականորեն հայկական այս բնակավայրը, որտեղ կան հարյուրամյակների պատմություն ունեցող գերեզմաններ, որտեղ եղել են հայկական եկեղեցիներ: Հենց դրանց ազատագրումը մեր գոյապաքարի հիմնական նպատակներից էր: Եվ ազատամարտի ընթացքում գրանցված հաջողությունները հենց հերոս ու քաջարի տղաների շնորհիվ էին, որովհետև միավորված էինք հայրենիքի ազատագրման գաղափարի շուր: Գլուխ եմ խոնարհում մարտական բոլոր այն տղաների հիշատակի առաջ, ովքեր մասնակցել, բայց չեն հասցրել զգալ Կրկժանի ազատագրման հաղթանակի բերկրանքը: Նրանց՝ բոլորի հետ կապված ունենք հիշողություններ և պարտավոր ենք նրանց հիշատակը վառ պահել: Նրանց փոխարեն պետք է ապրենք և արարենք: Շնորհավորում եմ բոլորիս, որովհետև Կրկժանի ազատագրումը մեր հաղթարշավի սկիզբն էր»:
Արցախի ազատամարտիկների միության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Խաչատրյանը ներկայացրել է վարչության շնորհավորական ուղերձը՝ Կրկժանի ազատագրման առթիվ:
Նա իր ելույթում ասել է. «Մեծ է Կրկժանի ազատագրման պատմական նշանակությունը: Ամիսներ շարունակ այդ թաղամասի բարձունքներից թշնամին կրակի տակ էր պահում Ստեփանակերտ քաղաքը՝ կորուստներ պատճառելով մեր հայրենակիցներին: Կրկժանում տեղակայված որջը բազմաթիվ խաղաղ բնակիչների կյանք է խլել, և այն չեզոքացնելու խնդիրը ժամանակի կարևորագույն պահանջն էր: Կրկժանն ազատագրվեց 1992 թվականի հունվարի 20-ին: Դա նոր կազմավորված վաշտերի, ջոկատների ամենամեծ հաջողություններից մեկն էր, որը ձեռք բերվեց միասնական ուժերի և համառ ջանքերի շնորհիվ: Կրկժանի կրակակետերի ոչնչացումով կասեցվել են այդ ուղղությունից Ստեփանակերտ քաղաքի գնդակոծումները: Այսօր Կրկժանի բնակչությունը նոր ուժով ու եռանդով է շենացնում հայրենի բնօրրանը՝ ապավինելով սեփական ուժերին»:
Մեզ հետ զրույցում Կրկժանի բնակիչ, ազատամարտիկ Սարգիս Գալստյանն ասել է, որ բնակավայրի ազատագրումը Շուշին վերադարձնելու երաշխիքը:«Կրկժանը պատուհաս էր դարձել Ստեփանակերտի համար, և անընդհատ բնակիչները գտնվում էին թիրախի տակ՝ գնդակոծվում էր ինչպես գնդացիրներից, այնպես էլ հրետանիից և այլ տեսակի զենքերից: Այդ հաղաթանակը յուրովի համախմբեց մեզ:Ամեն տարվա հունվարի 20-ին մենք հավաքվում ենք այս վայրում և մեր հարգանքի տուրքը մատուցում մեր անմահ ընկերների հիշատակին»,-ավելացրել է Ս. Գալստյանը:

Միջոցառման վերջում, Արցախի ազատամարտիկների միության վարչության որոշման համաձայնշ, Կրկժանի ազատագրման 28-րդ տարեդարձի կապակցությամբ և հասարակական կյանքում ունեցած ակտիվ գործունեության համար մի խումբ ազատամարտիկներ պարգևատրվել են թանկարժեք նվերներով:


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search