Artsakhpress

Քաղաքական

Հայաստանը պատասխանատու մոտեցում է դրսևորում ԵԱՏՄ–ի նկատմամբ. ՀՀ-ում ՌԴ դեսպան

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Եվրասիական ինտեգրացիոն տարածության երկրների ներքին և արտաքին քաղաքականության արդի հարցերը» համաժողովում ասել է, որ Հայաստանը մեծապես հետաքրքրված է եվրասիական ինտեգրացումն ամրապնդելու հարցում։

Հայաստանը պատասխանատու մոտեցում է դրսևորում ԵԱՏՄ–ի նկատմամբ. ՀՀ-ում ՌԴ դեսպան

Հայաստանը պատասխանատու մոտեցում է դրսևորում ԵԱՏՄ–ի նկատմամբ. ՀՀ-ում ՌԴ դեսպան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Դիվանագետի կարծիքով` ԵԱՏՄ գոյության հինգ տարիներին այն ապացուցել է, որ լիովին կայացել է որպես միություն։ Այդ մասին են վկայում նաև տնտեսական ցուցանիշները, որոնք ցուցադրում են կազմակերպության անդամ երկրները, այդ թվում` Հայաստանը։
«Մենք գիտենք, որ Հայաստանն ակտիվ տնտեսական համագործակցություն է կառուցում երկու ուղղություններով` ԵԱՏՄ–ի և ԵՄ–ի։ Այդ առումով` ավելի կարևոր է եվրասիական ինտեգրացման հարցերի նման փորձագիտական, առարկայական քննարկումը Հայաստանում»,–նշել է նա։
Կոպիրկինը համոզված է, որ Եվրասիական տնտեսական միությունը պետք է բոլորին, այդ թվում` Հայաստանին։ Ավելին, Երևանն ակտիվորեն մասնակցել է եվրասիական ինտեգրացման, կազմակերպության զարգացման և կատարելագործման գործընթացներին։
«Այդ մասին վկայում են 2019թ.–ին ԵԱՏՄ մարմիններում Հայաստանի նախագահության արդյունքները։ Երևանում անցած տարվա հոկտեմբերին տեղի ունեցած Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստը նշանավորվեց այնպիսի կարևոր երկրների առաջնորդների մասնակցությամբ, ինչպիսիք են Իրանը և Սինգապուրը»,– Armeniasputnik.am-ի փոխանցմամբ նշել է դեսպանը։
Կոպիրկինի կարծիքով` այդ հանգամանքը վկայում է այն մասին, որ հայկական կողմը մեծ պատասխանատվություն և շահագրգռվածություն է դրսևորել։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -32-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու

Սամվել Բաբայանի գրասենյակը կեղծ հայտարարություն է տարածել. պարզաբանում

Արցախում երկու զինծառայող է զոհվել

Դատարանը հրապարակեց Սամվել Բաբայանի դատական գործով որոշումը

Սամվել Բաբայանի ղեկավարած կուսակցությունը կսատարի Մասիս Մայիլյանի թեկնածությունը

Ստեփանակերտում կկառուցվի նոր, իր չափերով գուցե ամենամեծ բնակելի թաղամասը. Արայիկ Հարությունյան

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 նախագահի թեկնածու, 2 կուսակցությունների դաշինք և 10 կուսակցություն

Ստեփանակերտ-Երևան երկկողմանի ճանապարհները փակ են. ԱԻՊԾ

Աջակցում ենք նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանին. ավելի քան մեկ տասնյակ հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ

Search