Artsakhpress

Հասարակական

Այսօր դատական համակարգի աշխատողի օրն է. հանրապետության նախագահը պարգևատրել է ոլորտի մի խումբ աշխատակիցների

Այսօր՝ հունվարի 20-ին, դատական համակարգի աշխատողի օրվան նվիրված՝ կայացել է հանդիսավոր միջոցառում:

Այսօր դատական համակարգի աշխատողի օրն է. հանրապետության նախագահը պարգևատրել է ոլորտի մի խումբ աշխատակիցների

Այսօր    դատական  համակարգի աշխատողի օրն է. հանրապետության  նախագահը  պարգևատրել  է  ոլորտի  մի  խումբ  աշխատակիցների
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝  միջոցառմանը    ԱՀ   նախագահ Բակո  Սահակյանը    իշխանությունների  և  անձամբ  իր  անունից շնորհավորել  է   դատական  համակարգի    աշխատողների, վետերանների    տոնը: 
Նա  ասել  է, որ   ժողովրդավարական պետության կայացման, իշխանության թեւերի միջեւ հավասարակշռվածության ապահովման համար չափազանց կարեւոր է օրենքի տառին ևոգուն համահունչ, լիարժեք գործող, արհեստավարժ դատական համակարգը:
 
«Դատական  համակարգը   երկրում   վճռորոշ  դեր  ունի    արդարադատության  իրականացման, իրավունքի  գերակայության  և  մարդու  իրավունքների   պաշտպանության  գործում:  Ժողովրդավարական  պետության  կայացման, իշխանության  թևերի  միջև  հավասարակշռվածության   ապահովման    համար   չափազանց  կարևոր  է  ունենալ, որ    օրենքի  տառին  և  ոգուն  համահունչ,  լիարժեք  գործող, արհեստավարժ    համակարգ:   Դատարանների  անկախության  և  դատավորների  սոցիալական     խնդիրների  լուծման   ուղղությամբ  տարիներ   շարունակ   պետության  կողմից      իրականացվել  է     նպատակասլաց  քաղաքականություն, որի  դրական  արդյունքները     նկատելի  են: Համակարգում  նվազագույնին    են  հասցվել    կոռուպցիոն   ռիսկերը,   անցյալում  են  մնացել    դատական  ակտերի  ընդունման  ժամանակ   տարբեր  բնույթի    բացասական  դրսևորումները: Միևնյուն   ժամանակ     անհրաժեշտ  է   լուրջ  ուշադրություն  դարձնել    համակարգում   արհեստավարժության  մակարդակի    շարունակական   բարձրացման  հետ  կապված     հարցերի  լուծմանը, ինչն  էլ  իր  հերթին    կնպաստի   առավել    որակյալ     դատական  ակտերի   ընդունմանը  և  արդարադատության   լիարժեք  իրականացմանը»,- մասնավորապես  ասել է  Բ. Սահակյանը:
 
ԱՀ Գերագույն դատարանի նախագահ  Նարինե  Նարիմանյանն  ի  սրտե   շնորհավորել  է   դատական  համակարգի    բոլոր  աշխատողներին՝  մաղթելով  հաջողություն,   նոր  ու  կայուն  ձեռքբերումներ  մարդու  և  քաղաքացու   իրավունքների  և  ազատությունների     ապահովման  և  Արցախի  պետականության  ամրապնդմանն     ուղղված  բարդ  ու  պատասխանատու     գործում:
 
«Իրավական  պետության      կառուցման    ճանապարհին   դատական     իշխանությունն  իր  հաստատուն  և    առաջանցիկ   քայլերով   շարունակում  է     իրականացնել    Սահմանադրությամբ  իրեն     վերապահված  լիազորությունը՝  արդարադատությունը:  Վերջին  տարիներին   դատական  գործերի  կտրուկ  աճ  է  գրանցվել, ինչը   վկայում  է   հասարակության    կողմից   դատարանի  հանդեպ    վստահության  մասին:   Դատական   իշխանության  հեղինակությունը  բարձր   պահելու     միակ  միջոցը   մեր  կողմից   անկողմնակալ  և  օրենքի  տարրին     համապատասխան    դատական  ակտերի  կայացումն  է, ինչն  իր  հերթին    պահանջում  է   մասնագիտական   ունակությունների  շարունակական      կատարելագործում: Դատական  համակարգի  որոշումներն  օրեցօր     նոր  իրավամտածողության  ձևավորման  հիմք  են    դառնում, և   արտացոլում  են  ոչ  միայն    հայրենական   իրավագիտության      ձեռքբերումները, այլ  նաև՝  Մարդու  իրավունքների  եվրոպական  դատարանի    որոշումներում  ամրագրված  սկզբունքները»,-մասնավորապես  ասել է  Ն. Նարիմանյանը:
 
Ելույթներով    հանդես  են  եկել  նաև   ԱՀ Քննչական կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանը, ԱՀ Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, ովքեր  բարձր  են  գնահատել  դատական  համակարգի   գործունեությունը:
Միջոցառմանն    ԱՀ նախագահի հրամանագրով ակտիվ ու բարեխիղճ գործունեության համար «Մխիթար Գոշ»  մեդալով պարգևատրվել են ԱՀ վերաքննիչ դատարանի դատավոր Լիլյա Ավանեսյանը և  Գերագույն դատարանի դատավոր Հասմիկ Խաչատրյանը:   Նախագահի  կարգադրություններով   դատական համակարգի աշխատողի օրվա կապակցությամբ արժեքավոր նվերների և դասային աստիճանի են արժանացել  համակարգի մի խումբ աշխատակիցներ:
 
Նշենք, որ  տոն  օրվա  կապակցությամբ     դատարանների  նախագահների  խորհրդի    նախագահի  և  դատական   դեպարտամենտի    ղեկավարի  հրամաններով համակարգի  49   աշխատողներ  խրախուսվել  են  դրամական   պարգևներով, 11   դատական  ծառայողի   շնորհվել  է   առավելագույն  դասային  աստիճան, 7  հոգու     հայտարարվել է  շնորհակալություն:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -38-:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search