Artsakhpress

Հասարակական

Կազմակերպվելու է զբոսավարների պատրաստման անվճար դասընթաց

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) և ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը համատեղ կազմակերպելու են զբոսավարների պատրաստման անվճար դասընթաց. այն մեկնարկելու է փետրվարի 3-ից և տևելու է մինչև ապրիլի 15-ը:

Կազմակերպվելու է զբոսավարների պատրաստման անվճար դասընթաց

Կազմակերպվելու  է  զբոսավարների պատրաստման անվճար դասընթաց
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս  մասին   «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում ասել է    ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ  Արտակ  Գրիգորյանը:
 
Նրա  խոսքով՝   զբոսավարի կարևոր ու պահանջված հմտություն ձեռք բերելու այս բացառիկ հնարավորությունն Արցախում բնակվող ակտիվ, ստեղծագործական մտածելակերպով, նոր փորձառության ու գիտելիքների  պատրաստ երիտասարդների համար է։
«Ծրագիրը բաղկացած է երկու փուլից՝ տեսական ու գործնական, որոնք վարվելու են հայերեն լեզվով։ Մասնակիցները անցնելու են նաև սկսնակ և միջին մասնագիտական անգլերեն լեզվի դասընթացներ՝ առաջին և երկրորդ փուլերին համապատասխան։ Զբոսավարների պատրաստման դասընթացի ավարտին տրամադրվելու են մասնակցության վկայականներ։ Մասնակցության   հայտ կարող են  դիմել   18-35 տարեկան այն քաղաքացիները, ովքեր տիրապետում են զբոսաշրջություն, բանասիրություն, աշխարհագրություն և պատմություն գիտելիքներին  (ուսանողներ և շրջանավարտներ), ինչպես  նաև   այն  անձինք, ում աշխատանքային գործունեությունն  առնչվում է  զբոսաշրջության բնագավառի հետ,  երիտասարդ ուսուցիչներ գյուղական համայնքներից, թանգարանների և զբոսաշրջային վայրերի աշխատողներ,մարդիկ, ովքեր  ցանկություն  ունեն ինքնազբաղվածությամբ աշխատելու զբոսաշրջության ոլորտում, ակտիվ երիտասարդներ, ովքեր ծավալում են կամավորական գործունեություն, նրանք, ովքեր  պատրաստ   են առնվազն 3 ամիս ծանրաբեռնված գրաֆիկով սովորելուն: Բարձրագույն կրթությունն ու անգլերենի իմացությունը ողջունելի է, անգլերենի թույլ իմացությամբ հավակնորդներն անցնելու են տարրական և միջին մասնագիտական անգլերեն լեզվի դասընթացներ, իսկ  անգլերենի լավ իմացությամբ հավակնորդներն անցնելու են միայն միջին մասնագիտական անգլերեն լեզվի դասընթացներ: Դասընթացին մասնակցել ցանկացողները կարող են լրացնել հայտ-դիմումը մինչև հունվարի 26-ը։ Մասնակցելու չափանիշներին համապատասխանող հավակնորդները անցնելու են հարցազրույցի փուլ, որի հիման վրա կատարվելու է հավակնորդների  ընտրություն»,- տեղեկացրել  է  Ա. Գրիգորյանը:
 
Մեր  զրուցակիցն    ավելացրել է  նաև, որ  հավակնորդների ընտրության ժամանակ հատուկ կարևորություն է տրվելու մոտիվացիոն նամակներին: Դասընթացներին մասնակցելու իրավունք են ստանալու ընտրված 20 հավակնորդներ։ Դասընթացները վարելու են Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետությունից հրավիրված բարձր որակավորում ունեցող մասնագետներ։
«Արցախում բարձրակարգ ծառայություններ մատուցող զբոսավարների պատրաստումը  հիանալի հնարավորություն է զբոսաշրջության ոլորտում ինքնազբաղվածություն ապահովելու և հետագայում նաև հաջողակ ձեռներեցությամբ զբաղվելու համար»,-ընդգծել է  Ա. Գրիգորյանը։
 
Նշենք, որ     հարցերի   դեպքում ցանկացողները կարող  են    զանգել +374 97 399175, +374 73-34-28 հեռախոսահամարներով,   կամ   գրել  a.grigoryan@artsakh.travel Էլեկտրոնային հասցեին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -43-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Լուսանկարներ

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վստահ եղեք, այս անգամ ևս հակառակորդը ձախողվելու է. ՊԲ հրամանատարի մարտակոչը

Հակառակորդի ինքնաթիռ է խոցվել

Աշխատանքից ազատում է սպասվում ոչ արդյունավետ ծախս կատարելու պատճառով. Նախագահ

ԱՀ ՊՆ–ն հայտնում է ևս 26 զոհված զինծառայողի մասին․ հայտնի են նրանց անունները

ՊԲ-ն հայտնում է ևս 23 զոհված զինծառայողի մասին. հայտնի են նրանց անունները

Ալիևը հաստատել է Ադրբեջանի բնակչության և զինվորականների շրջանում զոհերի և վիրավորների մասին տեղեկությունը

Շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել. հրետակոծվում է նաեւ Ստեփանակերտը

«Օսաներն» իրական չէին. ադրբեջանցիները ոչնչացրել են հայկական ԶՀՀ–ի ստվարաթղթե մակետները

Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ. Շուշան Ստեփանյան

Search